Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

 
 

ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» միջոցառման շրջանակներում անցկացվող  բնապահպանական  ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը կայացել է դեկտեմբերի 7-ին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով էկոմշակույթի ձևավորումը՝ հուշագիր էր ստորագրվել  ՀՀ բնապահպանության  նախարարության և Հայաստանի նկարիչների միության  միջև։    «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Կազմակերպվել  է  նկարիչների այցը «Խոսրովի անտառ» պետական արգելոց,  «Ջրվեժ» անտառպարկ։ ՀՀ բնապահպանության նախարարության հովանավորությամբ  որոշվել է  անցկացնել նաև բնապահպանական ցուցապաստառների մրցույթ։ Մրցույթին  մասնակցել  է  26 նկարիչ` ներկայացնելով  50 աշխատանք։ Ստեղծվել է  մրցույթի արդյունքների ամփոփման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են   ներկայացուցիչներ Հայաստանի նկարիչների միությունից և ՀՀ բնապահպանության նախարարությունից։ 

Բնապահպանական ցուցապաստառների մրցույթում ուշագրավ աշխատանքներ  ներկայացնելու  համար 20 մասնակից պարգևատրվել է ՀՀ  բնապահպանության նախարարության  շնորհակալագրով։

Մրցութային հանձնաժողովի կողմից մրցանակների արժանացած 6 մասնակիցներ արժանացել են դրամական պարգևների։

Շնորհավորելով մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի նկարիչների միությանը մրցույթի կազմակերպման համար` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է. «Շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու բնությունն ու էությունն է, եթե նա ներդաշնակ չէ իր բնության և էության հետ` չի կարող ստեղծել, արարել և ընդհանրապես գոյատևել և զարգանալ: Եթե դու սպառողական հոգեբանությամբ ես մոտենում` բնությունը պատժելու է, եթե դու այն դիտարկում ես որպես քո էության մի մասը, այն միջավայրը որտեղ դու և քո սերունդները պետք է կարողանան արարել և առաջ գնալ, ապա բնությունը կտա քեզ այդ հնարավորությունը»: ՀՀ բնապահպանության նախարարը հաջողված է համարել ցուցապաստառի լեզվով բնապահպանական խնդիրների ներկայացման մեկնարկը, ինչը նախադրյալներ է ստեղծել նման միջոցառումների շարունակականության համար: «Եթե ոչ նկարիչները, ապա ով պետք է ստեղծագործության լեզվով ներկայացնի բնապահպանական հիմնախնդիրները»,- շեշտել է Արծվիկ Մինասյանը և վստահություն հայտնել, որ հանրապետությունում տերեծվելիք ցուցապաստառներով հասարակությունը մասնակից է լինելու բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարությանը` ոլորտի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և կարևորել ցուցապաստառի միջոցով բնապահպանական խնդիրների վերհանման առաջին փորձը:

Միջոցառման ընթացքում ծավալվել է մրցութային հանձնաժողովի անդամների կարծիքների քննարկում, շնորհակալալական խոսքով հանդես են եկել մրցանակակիրները։

 

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan