Խոզի բուդն արդեն «հայ» է դարձել. Հայկ Պետրոսյանն՝ իր նոր համերգի և սպասվող անակնկալի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Դեկտեմբերի 18, 19-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ժամը 19:00-ին տեղի է ունենալու Հայկ Պետրոսյանի նոր՝ «ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացումը, որին որպես հատուկ հյուրեր՝ հրավիրված են Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը և Միքայել Ոսկանյանը: 

Life.panorama.am-ը զրուցել է Հայկի հետ՝ համերգ-ներկայացման խորագրի ընտրության, նախապատրաստական աշխատանքների և այլ մանրամասների մասին:

«Անվան հետ կապված՝ փորձել ենք բառախաղ անել, ըստ որի՝ այն կապված է նաև իմ անվան հետ: Այսինքն՝ համերգ-ներկայացման ժամանակ փորձելու եմ ներկայացնել Նոր տարին իմ պատկերացմամբ, իմ կատակներով և երգերով: Այն ավելի շատ ոչ թե ներկայացում է լինելու, այլ հենց համերգ, որն ուղեկցվելու է կենդանի երաժշտությամբ, ինչպես նաև ընթացքում իրենց կատարմամբ հանդիսատեսին կներկայանան Նաիրա Գյուրջինյանի երգչախմբի սաները»,-պատմեց Հայկ Պետրոսյանը:

Վերջինս խոստովանեց, որ իր համերգ-ներկայացման ժամանակ սպասվում է նաև անակնկալ, իսկ թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Հայկը հրաժարվեց պատասխանել.

««ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացման ողջ ընթացքում տիրելու է ամանորյա մթնոլորտ և տրամադրություն: Լինելու են շատ գեղեցիկ դեկորներ, որոնց շնորհիվ հանդիսատեսն իրեն կզգա ինչպես իր տանը: Պատրաստել ենք նաև անակնկալ, սակայն այս պահին չեմ ցանկանում փակագծերը բացել՝ ասելով, թե ինչի մասին է խոսքը: Ամեն ինչ պարզ կլինի հենց ներկայացման օրը»,- նշեց Հայկ Պետրոսյանը:

Հայկի խոսքով՝ այդ երկու օրերի ընթացքում նա իր հանդիսատեսի հետ միասին կփորձի ամփոփել, ինչպես նաև վերլուծել 2017թ-ը.

«Համեգ-ներկայացման գլխավոր թեման, իհարկե, Ամանորն է: Բայց չէ որ Ամանորը միայն տարվա վերջին օրով չի ասոցացվում: Նոր տարվա թեման դա առաջին հերթին անցած տարին ամփոփելն է, վերհիշելն է այն բոլոր իրադարձությունները, որոնք եղան տարվա ընթացքում կամ, օրինակ, թե ինչ նոր բաներ ավելացան կին-տղամարդ հարաբերություններում այս գլոբալիզացվող աշխարհում: Բնականաբար, նաև հայացք ենք նետելու դեպի ապագա, չէ որ Ամանորին մարդկանց մոտ հետաքրքիր մի զգացում է առաջանում, որը կապված է կյանքը նորից սկսելու հետ: Այսինքն՝ խոսքս, կատակներս և երգերս լինելու են անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ»,- մանրամասնեց դերասանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan