«Հին Խնձորեսկ» ծրագրով կներդրվի 25 մլն դոլար և կստեղծվի 400-ից ավելի նոր աշխատատեղ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ կառավարության առաջնահերթություններից է ներդրումների խթանումը և գերակա ոլորտներում ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովմանը:

«Ծրագրի նպատակն է բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը՝ ստեղծելով նոր համապատասխան ենթակառուցվածք, այդ թվում՝ ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի և առողջապահական համալիրներ, հյուրանոց և այլն։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է շուրջ 25 մլն դոլարի ներդրում և 400-ից ավելի ուղղակի և անուղղակի աշխատատեղի ստեղծում»,- ասաց Կարայանը։

ՀՀ կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:

Ծրագրի շրջանակում արդեն իսկ աշխատանքներ են տարվում արտասահմանյան հայտնի Garaventa AG, KSIL, Ibis, Novotel և մի շարք գերմանական կլինիկաների հետ։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նկատեց, որ ներկայում այս տարածքում որևէ այլ տնտեսվարողի գործունեությունն արգելվում է։ «Ներդրողն, իհարկե, ստանում է առավելություն. խոշոր ներդրումներ է իրականացնում, բայց այլ ներդրողի երկար ժամանակով սահմանափակվում է գործունեություն իրականացնել այս տարածքում: Այսինքն՝ 100 տարի որևէ տնտեսվարող որևէ գործունեություն չի կարող անել: Հասկանում ենք, որ ներդրողի համար սա առավելություն է, բայց, կարծում ենք, մի քիչ խիստ է դրված», - ասաց Շաբոյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն հանձնարարեց նախագիծը մեկ օր լրացուցիչ քննարկել:

Loading...
loading...
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ. «Պորտուն» հզոր մրցակից է Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահացել է մեկ մարդ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ Սոչիում Թոմաս Մյուլեր. Չեմ կարող ասել, որ «Բավարիան» դժգոհ է վիճակահանությունից ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նյու Յորքի պայթյունն ահաբեկչական ակտ էր. քաղաքապետ Կոստանյան. Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Կոուտինյոն պատրաստ է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «Լիվերպուլում», որպեսզի ամռանը տեղափոխվի «Բարսելոնա» Փրկարարները Բաղրամյան պողոտայի տներից մեկում հայտնաբերել են դի Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ՝ բանակցությունների համար Իջևանում մոտոցիկլետով վրաերթի հետևանքով քաղաքացի է մահացել Բաղրամյան-Դեմիրճյան և Տիգրան Մեծ-Գլինկա խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ Վիգեն Քոչարյանը՝ «Կառավարության բարեփոխիչ», Անի Բալխյանը՝ «Խիզախ կին». անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ. «Ռեալը» հրաշալի մարտահրավեր է փարիզյան ակումբի համար Առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում Հայաստանը շահագրգռված է, որ աքսելերատորների ոլորտն ընդգրկվի մեր իրականությանը. ՀՀ վարչապետ Արցախի խորհրդարանը «Բաց դռների օրվա» շրջանակներում հյուրընկալել է դպրոցականների և ուսուցիչների Օլիվյե Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին
website by Sargssyan