Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել պարարտանյութի ու սերմնացուի տրամադրման ծրագրերը

Կառավարությունը հաջորդ տարի չի իրականացնի գյուղացներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը, փոխարենը կշարունակի պարարտանյութի ու սերմնացուի մասով ծրագրերը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Փորձում ենք գյուղացիներին մատչելի գներով ապահովել տեղական սերմնացուով, հավանաբար ներմուծման խնդիր այլևս չի լինի: Այս տարի աշնանացան սերմը չի սուբսիդավորվել կառավարության կողմից, պարզապես տեղական արտադրողը մատչելի գնով է այն հատկացրել գյուղացիներին՝ անմիջապես վճարման դիմաց: Այսինքն՝ գյուղացին նախօրոք պետք է վճարի, որպեսզի օգտվի մատչելի սերմնացուից»,- ասաց նախարարը: 

Հարցին, թե դա չի՞ հանգեցրել ծավալների կրճատմանը՝ հաշվի առնելով այն, որ հողագործները գումարի խնդիր ունեն, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Այս տարի նախորդ տարվա համեմատ պարարտանյութի ծավալների նվազեցում չի եղել, վճարվել է, ապրանքը գնվել է: Դիզվառելիքի առումով պահանջարկի մոտ 30 տոկոսի չափով նվազեցում է եղել, բայց դիզվառելիքը սուբսիդավորում էր պետական բյուջեից: Սերմերի առումով աշնանացան սերմ չենք ներկրել, իսկ գարնանացան սերմը բերել ենք ըստ մարզպետարանների կողմից հաստատված վճարման պահանջարկի»:

Loading...
loading...
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ. «Պորտուն» հզոր մրցակից է Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահացել է մեկ մարդ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ Սոչիում Թոմաս Մյուլեր. Չեմ կարող ասել, որ «Բավարիան» դժգոհ է վիճակահանությունից ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նյու Յորքի պայթյունն ահաբեկչական ակտ էր. քաղաքապետ Կոստանյան. Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Կոուտինյոն պատրաստ է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «Լիվերպուլում», որպեսզի ամռանը տեղափոխվի «Բարսելոնա» Փրկարարները Բաղրամյան պողոտայի տներից մեկում հայտնաբերել են դի Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ՝ բանակցությունների համար Իջևանում մոտոցիկլետով վրաերթի հետևանքով քաղաքացի է մահացել Բաղրամյան-Դեմիրճյան և Տիգրան Մեծ-Գլինկա խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ Վիգեն Քոչարյանը՝ «Կառավարության բարեփոխիչ», Անի Բալխյանը՝ «Խիզախ կին». անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ. «Ռեալը» հրաշալի մարտահրավեր է փարիզյան ակումբի համար Առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում Հայաստանը շահագրգռված է, որ աքսելերատորների ոլորտն ընդգրկվի մեր իրականությանը. ՀՀ վարչապետ Արցախի խորհրդարանը «Բաց դռների օրվա» շրջանակներում հյուրընկալել է դպրոցականների և ուսուցիչների Օլիվյե Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին
website by Sargssyan