Արժեթղթավորման գործընթացների խոչընդոտները կհասցվեն նվազագույնի

Գործադիրը հավանություն է տվել «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

«Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նվազագույնի կհասցվեն արժեթղթավորման գործընթացների խոչընդոտները, ինչը կնպաստի կապիտալի շուկաների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, փոքր ներդրողների հասանելիությանը կապիտալի շուկային, բանկերի համար էժան ֆինանսավորման ներգրավմանը, վերաֆինանսավորմանը, հիփոթեքային շուկայի զարգացմանը և վարկավորման ծավալների աճին:

Հիմնավորման համաձայն, արժեթղթավորումը համարվում է ֆինանսական շուկայի զարգացման կարևորագույն գործիքներից մեկը, քանի որ այն կազմակերպություններին հնարավորություն է տալիս լրացուցիչ դրամական միջոցներ ներգրավել, որոշ իրավիճակներում ֆինանսական ընկերություններին օգնում է պահպանել տնտեսական նորմատիվների պահանջները»,- ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն արժեթղթավորման զարգացմանը՝ ստեղծելով ինովացիոն ներդրումային գործիքներ և բարձրացնելով ներդրումների ու գործընթացների գրավչությունը: Մասնավորապես՝ կապիտալի շուկաների զարգացումը կհանգեցնի նաև փոքր ներդրողների առավել ներգրավվածությանը, բանկերին հնարավորություն կտա նոր գործիքների կիրառման շնորհիվ ավելացնել վարկավորման ծավալները: Նախատեսվում է նաև, որ արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններն այսուհետ կստեղծվեն բացառապես ֆոնդի կարգավիճակով: 

 

Loading...
loading...
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ. «Պորտուն» հզոր մրցակից է Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահացել է մեկ մարդ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ Սոչիում Թոմաս Մյուլեր. Չեմ կարող ասել, որ «Բավարիան» դժգոհ է վիճակահանությունից ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նյու Յորքի պայթյունն ահաբեկչական ակտ էր. քաղաքապետ Կոստանյան. Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Կոուտինյոն պատրաստ է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «Լիվերպուլում», որպեսզի ամռանը տեղափոխվի «Բարսելոնա» Փրկարարները Բաղրամյան պողոտայի տներից մեկում հայտնաբերել են դի Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ՝ բանակցությունների համար Իջևանում մոտոցիկլետով վրաերթի հետևանքով քաղաքացի է մահացել Բաղրամյան-Դեմիրճյան և Տիգրան Մեծ-Գլինկա խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ Վիգեն Քոչարյանը՝ «Կառավարության բարեփոխիչ», Անի Բալխյանը՝ «Խիզախ կին». անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ. «Ռեալը» հրաշալի մարտահրավեր է փարիզյան ակումբի համար Առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում Հայաստանը շահագրգռված է, որ աքսելերատորների ոլորտն ընդգրկվի մեր իրականությանը. ՀՀ վարչապետ Արցախի խորհրդարանը «Բաց դռների օրվա» շրջանակներում հյուրընկալել է դպրոցականների և ուսուցիչների Օլիվյե Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին
website by Sargssyan