«Ոսկե Ծիրան» և «Արտավազդ» փառատոնները կանցկացվեն նաև Գորիսում. ԱՊՀ տարածքում 2018-ի մշակութային մայրաքաղաք է հայտարարվել Գորիսը

Սյունիքի մարզի Գորիս քաղաքը 2018 թվականին հռչակվել է Անկախ Պետությունների Համագործակցության մշակութային մայրաքաղաք։

Ծրագրի մեկնարկը տրվելու է հունիս ամսվա վերջին, այդ ժամանակ տեղի կունենա Գորիսի՝ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը քաղաքին փոխանցելու պաշտոնական արարողությունը։

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ  Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա շատ նշանակալի իրադարձություն է ԱՊՀ տարածքում։

«Կարծում եմ՝ անելիքները շատ են և՛ Գորիսի ղեկավարության կողմից, և՛ Մշակույթի նախարարության։ 2018 թվականի ընթացքում մենք բավականին մեծ և լայնածավալ միջոցառումներ ենք իրականացնելու Գորիսում, որոնց ներկա են լինելու ԱՊՀ երկրներից մտավորականներ, մշակույթի գործիչներ։ Նախարարության և Գորիսի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ նախապատրաստական մի շարք աշխատանքներ են իրականացվել՝ մասնավորապես հաստատվել է քաղաքի խորհրդանիշը»,- ընդգծեց նախարարի տեղակալը։

2017 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գորիսի համայնքապետարանում կայացած նիստի ընթացքում մրցույթի հանձնաժողովը քննարկել է ներկայացված աշխատանքները։ Բաց քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել մրցույթի մասնակից Էդուարդ Քանքանյանի աշխատանքը։

Ընտրվել է այն լոգոտիպը, որտեղ ներառված է Գորիսի պատմամշակութային ժառանգությունից մի հատված՝ քարանձավներ, Գորիսի կարմիր տանիքները, յուրօրինակ պատուհանները, կա նաև ԱՊՀ լոգոտիպը և զանգակ, որը խորհրդանշում է Գորիսի մշակութային մայրաքաղաք հռչակելու գաղափարը։

Արթուր Պողոսյանը նշեց, որ ծրագրերը ֆինանսավորվելու են և՛ պետական բյուջեից, և՛ ԱՊՀ հումանիտար ֆոնդից։

«Առաջիկայում Մշակույթի նախարարության և Գորիսի քաղաքապետարանի համատեղ պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մտավորականության 12-րդ ֆորումին։ Այնտեղ մենք մանրամասն կներկայացնենք ծրագրի նախնական տարբերակը, լինելու է մեծ շնորհանդես և համաժողովի մեկ ամբողջ նիստ նվիրված է լինելու Գորիսին»,- ասաց ՀՀ մշակույթի փոխնախարարը։

Կազմակերպչական հարցերի վերաբերյալ Պետրոսյանը նշեց, որ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետի գլխավորությամբ։ Նա տարվա ընթացքում պետք է գլխավորի բոլոր միջոցառումները։

Տարվա ընթացքում նախատեսվում է անցկացնել 50-ից ավելի միջոցառում։

«Տարվա ընթացքում անցկացվող փառատոնների մի մասը ցանկանում ենք իրականացնել Գորիսում։ Արդեն նախնական համաձայնություն կա «Ոսկե Ծիրան»-ի, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության, ինչպես նաև մի շարք այլ փառատոնային ծրագրերի հետ»,- տեղեկացրեց նա։

«Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտե է ներկայացրել առաջարկություն՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ։ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին այն հաստատվել է ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների կողմից՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ։

2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել Գյումրի քաղաքը։  

 

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan