Ազատիչ ջան, ի՞նչ է պատահել

Ընդունված տեսակետ կա, որ մարդը որքան ծերանում է այնքան ավելի ազնիվ է դառնում: Ասել կուզե՝ ինքնախարազանման մեխանիզմը սկսում է աշխատել: Այդ առումով, բացառիկ անկեղծությամբ աչքի ընկավ Սերժ Սարգսյանը: 

Դիլիջանում ունեցած ծրագրային ելույթի ժամանակ, նա արեց մի շարք պնդումներ, որոնց մասին վաղուց տեղյակ էինք: Սակայն այլ է, երբ տեղյակ ես, բոլորովին այլ է, երբ երկրի առաջին դեմքն է այդ մասին պատմում:

«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ… Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

Հասկացա՞ք: Ամոթ է: Երկրի առաջին դեմքը խոսում է պետությունը թալանելու մասին, մանրակրկիտ պատմում է մեխանիզմները, թե ինչպես են այն թալանել ու վերջ՝ ամոթ է: Սա մոտավորապես այն պատմությունն էր, երբ ասում էին, թե բանակից գողացողին աստված կպատժի: Անմեղսունակությունն այլ դրսևորումներ չի ունենում:

Մյուս մտքով, Սարգսյանը զգուշացնում է, որ էլ սրա-նրա համար, իրեն չմիջնորդեն: Որևէ մեկին չի ներելու: Հուսանք Սվիտալսկին կամ դատական համակարգին դրամաշնորհ տվող կազմակերպություններն այս խոսքերը չեն լսել: Միանգամից տպավորություն կստեղծվեր, որ Հայաստանում բոլորից վերև գործում է վերին ատյանի դատաստանը՝ Սերժ Սարգսյանի դատաստանը: Այդ մասին էլ գիտեինք, սակայն այսքան անկե՞ղծ:

Իսկ մտքերից մյուսը՝ ՀՀ մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն 10000 դոլլարի հասցնելը, վերագրենք որոշակի ծերունական խնդիրների, որոնք մարդիկ ունենում են իքս տարիքից սկսած:

Զաբել Ռուբինյան

Մխիթարյանը համաձայնության է եկել Արսենալի հետ. նա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. Transfer News Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ Նախագահի ելույթի օրը ՀՀ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար Չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի. Զիդան Կրակովում Նալբանդյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Երևանում հանցագործությունների բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը աճել է 10.3%-ով Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում ՀՀ քննչական կոմիտեն որոնում է դեղատնից գողություն կատարած անձին Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Անդեմ նախագահը
Ո՛չ խելք, ո՛չ երևակայություն. 17 անհավանական տարօրինակ լուսանկարներ, որ արվել են հղիության ժամանակ. PHOTO Ի՞նչ է ցանկանում կինը. հարց, որի պատասխանը կցանկանային իմանալ բոլոր տղամարդիկ Գեղեցկության նոր ստանդարտներ. այս մոդելները մեծ գումարներ են վաստակում արտասովոր արտաքինի շնորհիվ. ֆոտոշարք Այս աղջիկը նիհարել է 100 կգ. որն է նրա հաջողության գաղտնիքը... Լիոնել Մեսսի և Անտոնելլա Րոկուցցո. նրանք մանկության ընկերներ էին, իսկ հետո սկսվեց սիրո իրական... Այս փոքրիկը հանկարծամահ եղավ. այն, ինչ արեցին ծնողները նրա մահից հետո, անհավատալի է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ծայրաստիճան «բարեկազմ» այս աղջիկը կարծում է, որ մի փոքր գիրացել է... նրա կիսամերկ մարմինը տեսնելով կապշեք. լուսանկարներ ... Միայն տեսեք, թե ինչպես է անցնում չեչենական հարսանիքը. PHOTO, VIDEO Ինչ տեսք ունեին Միշա Գալուստյանն ու իր կինն իրենց հարսանիքի օրը. PHOTO Փոքրիկ Նանուլիկը ցուցադրել է իր գեղեցիկ look-ը. PHOTO
website by Sargssyan