Կոստանյան. Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ի կողմից «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերով սպասվող դատավճիռներին, նշել է, որ ՄԻԵԴ-ի կողմից սպասվող որոշումները երկու ուղղություն են պարունակելու. առաջինը՝ նյութական փոխհատուցման չափ, երկրորդը՝ իրավունքների վերականգնման մեխանիզմներ: Այդ վճռով սահմանվելու է ոչ միայն երկու կողմերի փախստականների իրավունքների վերականգնման մեխանիզմների ձևաչափը, այլև լինելու է փոխհատուցման եղանակ՝ կոնկրետ գումարային արտահայտությամբ:

«Թեև վճիռը վերաբերվում է Կոնկրետ Սարգսյանին, բայց այն նախադեպային նշանակություն է ունենալու  բոլոր փախստականների վրա՝ անկախ նրանից՝ այդ փախստականները ներկայացրե՞լ են հայց ՄԻԵԴ, թե՞ ոչ: Հիշեցնեմ, որ հայ փախստականների կողմից մոտ 700 հայց է ներկայացված ընդդեմ Ադրբեջանի:  Բայց վճիռը պարունակում է մի դրույթ, ըստ որի վճռի կետերը տարածվում են դիմումատուի և դիմումատուի կարգավիճակում գտնվող ցանկացած անձի վրա: Դա նշանակում է, որ Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, այդ թվում նաև Արծվաշենից մեր բոլոր  փախստականների հայցերը դառնալու են քննարկման առարկա»,- ասել է Կոստանյանը։

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ երկու գործերի էական տարբերությունն այն է, որ կողմերն անխուսափելիորեն որպես սուբյեկտի՝ գործ են ունենալու Արցախի Հանրապետության հետ.

«Ադրբեջանի կառավարության դեմ  ներկայացված հայցերում երկու սուբյեկտներ են՝ դիմումատուն և Ադրբեջանի կառավարությունը, մեր դեպքում միայն Ադրբեջանի փախստականները և Հայաստանի  կառավարությունը չեն: Մենք այստեղ անխուսափելիորեն գործ ենք ունենում երրորդ սուբյեկտի՝ Արցախի Հանրապետության հետ: Հենց սա է այս երկու գործերի ամենաէական տարբերությունը, որի մասին փաստվեց  անգամ Նախարարների կոմիտեում: Անգամ միջազգային իրավունքի տեսակետից, եթե մենք ունենք թեև չճանաչված պետություն, բայց այն չի կարող անմասն մնալ իր պետության տարածքում, իր իրավազորության տարածքում գտնվող իրավունքների վերականգնման հարցերից»,-նշել է Կոստանյանը։

Շարունակելով, Կոստանյանը հավելել է, որ դատավճիռները անխուսափելիորեն ազդելու են Արցախի կարգավիճակի վրա՝ առնվազն մի քանի պատճառներով.

«Պետության ճանաչվածությունը, իրավասուբյեկտությունը ապրիորի երևույթ չէ: Մոնտեվիդեոյի 1933 թվականի կոնվենցիան սահմանում է պետության հատկանիշները, որոնք շատ պարզ են և սպառիչ՝ ժողովուրդ, մշտական տարածք, որոշակիորեն ձևավորված իշխանություն և ամենակարևորը՝ միջազգային հարաբերություններին մասնակցելու ունակություն: Եվ այն հանգամանքը, որ այսօր արդեն Արցախի Հանրապետությունը, ի դեմս իր ներկայացուցչի, ունի մասնակցություն այս գործընթացին (հիշեցնեմ, որ գարնանային նստաշրջանին Արցախի ներկայացուցիչը՝ նախագահի խորհրդականը, ելույթ ունեցավ Նախարարների կոմիտեի նիստում, ինչով մենք մեխանիկորեն առաջ մղեցինք Արցախի՝ միջազգային հարաբերություններին մասնակցելու ունակությունը) և որ հիմա Արցախը անխուսափելիորեն պետք է մասնակից լինի կատարման գործընթացին, սա արդեն մեխանիկորեն բերում է նրան, որ Արցախը լիիրավ իրականացնում է միջազգային իրավասուբյեկտություն»։

Հարցին, թե ստացվում է, որ Հայաստանը չի դառնում ՄԻԵԴ վճռի ուղիղ կատարողը, հետևաբար չկա մտավախություն, որ Հայաստանը վճիռը չկատարելու դեպքում կարող է որոշակի հետևանքներ ունենալ, Կոստանյանը նշել է, որ, ըստ էության չկա նման մտահոգության առիթ, քանի որ նախ Հայաստանը ՄԻԵԴ վճիռների կատարման առումով առաջատար երկրների մեկն է, ինչը հաստատված է Նախարարների կոմիտեի տարեկան  հաշվետվությունում և հետո Հայաստանը ոչ թե հրաժարվում է վճռի կատարումից, այլ խոսում է կատարման անհնարինության մասին.

«Մենք չենք հրաժարվում, մենք հարգել և հարգում ենք ՄԻԵԴ վճիռները և ապագայում էլ այդպես ենք շարունակելու, բայց մենք ասում ենք, որ առկա են օբյեկտիվ պատճառներ, որոնք անհնարին են դարձնում ՄԻԵԴ վճռի կատարումը: Առաջինն այն է, որ պարտադիր պետք է լինեն հրադադարի կիրառման մեխանիզմներ, որովհետև վճիռ կատարել մի պետության տարածքում, որտեղ  ամեն օր կրակում են, զոհվում են զինվորներ և խաղաղ բնակիչներ, անտրամաբանական է: Եվ շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ այն, ինչը ներկայացրի այստեղ, ներկայացրել եմ նաև Նախարարների կոմիտեում՝ տարեսկզբին և խնդրեցի ԵԽ անդամ բոլոր երկրներին ՝ ներկայացրեք ձեր պատկերացմամբ կատարման հնարավոր եղանակները , և ես, որպես պետություն, կկատարեմ դա: Մինչև հիմա որևէ երկրից որևէ առաջարկ չի ներկայացվել»,- նշել է Կոստանյանը։

Վերջինս հավելել է, որ մեր փախստականների իրավունքների վերականգնման հարցը  լրջագույններից է և պետք է անել առավելագույնը, որ մեր բոլոր փախստականները և՛ Բաքվից, և՛ Սումգայիթից, և՛ Արծվաշենից, ստանան իրենց հասցված վնասների ամբողջական վերականգնում։

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է Տարոն Մարգարյանը 2017 թվականին ամենաշատ հիշատակված գործիչների եռյակում Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. Վիվառոյում հնարավոր է
Ջրհոսներ,այն մարդուց, որին երկար ժամանակ համակրում եք, այսօր սիրո խոստովանություն կլսեք. հունվարի 19-ի աստղագուշակ Քեյթ Միդդլթոնի հարսանեկան զգեստը գաղտնիք էր կրում, որ ոչ ոք չի նկատել Օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու բացառիկ միջոց. խմեք օրական 1 բաժակ և կտեսնեք, որ... Սիրո կանոններ, որոնք պետք է իմանան բոլոր սիրահար զույգերը Ինչպես ինքնուրույն կատարել լուսնային մատնահարդարում Ինչպես ազատվել աչքերի տակ առաջացող պարկերից, խթանել թարթիչների աճը և... Օրական 2 լիտր ջուրը կլուծի գրեթե բոլոր խնդիրները. մի՞ֆ է դա, թե՞ իրականություն... 10+ տարօրինակ լուսանկարներ, որոնք տեսնելիս ուզում ես լուռ նստել ու ասել՝ «այ քեզ բա՜ն» Այս կինը նախկինում 6.000-ից ավելի ուռուցք-խալեր ուներ․ միայն տեսեք, թե վիրահատություններից հետո ինչ տեսք ունի նա հիմա. P... Կնոջ մարմնի 10 ամենասեքսուալ մասերը՝ ըստ տղամարդկանց մեծամասնության
website by Sargssyan