Ինչպիսի սեքս են սիրում հորոսկոպի նշանները

Սեռական հարաբերություններն՝ ըստ կենդանակերպի նշանի, այնքան էլ հիմար բան չեն, որքան կարծում է թերահավատների մեծ մասը:

Կենդանակերպի ամեն նշանը ոչ միայն պահվածքային և հոգեբանական առանձնահատկություններ ունի, այլև՝ սեփական սեռական նախընտրությունները, որոնց ծանոթ լինելով՝ հեշտ է գայթակղել ցանկացածին:

Խոյ տղամարդ

Սեռական հարաբերություններում ջանում է ապացուցել, որ ինքը ոչխար չէ: Պատրաստ է ամեն տեղ կունիլինգուս անել: Բոլորովին չի ամաչում նրանից, որ զբաղվում է ինքնաբավարարմամբ: Չնայած սեռական դիմացկունության անբավարարությանը՝ Խոյն ուղղակի կենսաբանական պահանջ է զգում քարշ գալու բազմաթիվ անմեղ կանանց հետևից գրեթե պատանեկան ոգևորությամբ: Էրեկցիա՞․ հավանաբար: Պահպանակնե՞ր․ տեսականորեն հարգում է:

Овен в сексе – сексуальный гороскоп Овна

Խոյ կին

Եսասեր է և սկզբունքային: Նրան պետք է նպատակասլաց կերպով և արագ գայթակղել․ կա՛մ միանգամից ամեն ինչ կտա, կա՛մ էլ՝ ոչինչ ու երբեք: Գայթակղելու ամենալավ միջոցը որևէ ակնառու սխրանք գործելն է: Կին խոյերը շատ բռնկուն և կրքոտ են, դրա համար էլ նախընտրում են ըմբռնող և ենթարկվող զուգընկերների: Կարող է թվալ, թե նրանք լրիվ զուրկ են սեթևեթանքից կամ էլ անտարբեր են իրենց հասցեին կնամեծարության դրսևորումներին: Օրինակ՝ չեն պահանջում վերարկուն պահել և նույնիսկ կարող են իրենք բացել դուռը:

Ցուլ տղամարդ

Սեռական հարաբերությունների թվով կենդանակերպի ցանկացած նշանից առաջ կանցնեն: Մնացած առումներով բանի պետք չեն: Չեն սիրում փոփոխել դիրքերը: Նրանց լրիվ բավարարում է չարչրկված՝ «տղամարդը՝ վերևում, կինը՝ ներքևում, դեմ առ դեմ»-ը, պատահական կապերի առատության հետևանքով հաճախ հիվանդանում են վեներական հիվանդություններով: Չնայած ուղղահայաց դիրքում Ցուլը սիրում է ղեկավարել, անկողնում նա միշտ իշխող դիրքը զիջում է կնոջը: Էրեկցիան երբեմն հաջողվում է, երբեմն՝ չէ: Պահպանակները մերժում են, ինչպես լեյկոցիտը՝ օտարածին մարմինը: Նման տղամարդուն հետաքրքրելու համար կինը պիտի հնարավորինս անտարբեր տեսք ունենա, չարձագանքի նրա ժպիտներին: Խուլ ձևանալը, շարժումներով բացատրելը չի օգնի: Նրան ոչ մի դեպքում «այո» մի ասեք:

Ցուլ կին

Փող են սիրում և անընդհատ իրենց ցուցադրել: Տղամարդը պիտի բավականաչափ հարուստ լինի զանազան զարդեր գնելու համար և բավականաչափ հարուստ՝ այդ զարդերը հենց նրա համար գնելու համար: Նման կանայք ամենից հաճախ մահանում են խանդոտ ամուսնու ձեռքից: Սեռահասուն Ցուլ կինն անպայման պիտի «գեր» լինի: Եթե «գեր» չէ, նշանակում է՝ ինչ-որ խնդիր կա: Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, պետք է հոգ տանել նրա մասին: Անհրաժեշտ է նրան կերակրել «Սնիկերսով» և մսով, բայց ավելի լավ է՝ քաղցր լիկյորներով: Միաժամանակ պետք է փաղաքշել էրոգեն հատվածները: Եթե Ցուլ կինը զուրկ է դրանից, դժբախտ է և շատ է տառապում: Իսկ եթե ունի դա, երջանիկ է և սիրառատ: Դադարների ժամանակ կարելի է էրոտիկ անեկդոտներ պատմել, բարձրաձայն որևէ հետաքրքիր բան կարդալ և երգեր երգել: Հաջողության ամենամեծ շանսերն ունեն գործարարներն ու զինվորականները:

Երկվորյակ տղամարդ

Հանդիպման ժամը նրան հարմար չէ: Ներանձնական մթնոլորտը ճնշում է նրան: Միակնությունը ձանձրացնում է: Ցանկացած սահմանափակում նրան հունից հանում է: Սեռական հարաբերություններում տաղանդավոր է, կռահում է ցանկությունները, կարող է ցանկացած այլասերում ներկայացնել որպես գրավիչ մի բան: Օրգազմային լիցքաթափման ընթացքում ամաչում է տնքալ: Սիրում է, երբ զուգընկերուհին զուգագուլպաներ կամ դրա նման բաներ է հագնում: Հոյակապ էրեկցիա ունի: Չես ստիպի առանց պահպանակի անկողին մտնել: Առիթը բաց չի թողնի խմբակային սեքսի առաջարկ անելու:

Երկվորյակ կին

Սեփական խորաթափանցության զոհն է: Անկարողին տարբերում է սեքսի հսկայից, առանց շալվարի ներսը նայելու (և ընդհանրապես, մարդկանցից լավ գլուխ է հանում): Հաճախ ամբողջ կյանքն անցկացնում է սպիտակ վերարկու հագած ասպետի փնտրտուքում: Ու քանի որ նմանները հազվադեպ են հանդիպում, նման կանանց կյանքում սեռական հարաբերությունները հաճախ կապված չեն սիրո հետ: Չնայած թվացյալ թեթևամտությանը՝ բավականին հաշվենկատ են: Հաճախ զուգընկերոջը մոլորեցնում են նրա անձի նկատմամբ իրենց չափազանցված հետաքրքրությամբ: Երկվորյակ կանանց մոտ նման հետաքրքրությունը իրենց բնորոշ հետաքրքրասիրության դրսևորումն է, ոչ թե հեռու գնացող պլանների: Հաճույք են ստանում էրոտիկ ֆիլմերի համատեղ դիտումից, սեռական հարաբերությունների նոր դիրքեր սովորելուց և ընդհանուր ծանոթներին քննարկելուց:

Խեցգետին տղամարդ

Չնայած անվանմանը՝ այս նշանի ներկայացուցիչը սեքսում համանուն դիրքը չի սիրում: Բայց իրեն բավականին լավ է դրսևորում մյուս՝ ոչ պակաս գռեհիկ դիրքերում: Սեռական ակտի ժամանակ նա մեկ արագ, մեկ դանդաղ է շարժվում՝ ձգտելով բազմազանության և համոզված լինելով, որ դա դուր կգա զուգընկերուհուն: Իր գլխավոր զենքն է համարում կունիլինգուսը: Սեքսից հետո սիրում է քննարկել նախկին սեռական կապերը, ընդ որում՝ թե՛ իր, թե՛ զուգընկերուհու: Իր «նվաճումները» երկար է հիշում ու հաճախ է պատմում դրանց մասին: Էրեկցիան քմահաճ է, պահպանակ գործածելուց չի խորշում:

Խեցգետին կին

Աստղագուշակի այս նշանի անունն ինքն իրեն բնութագրում է… Խեցգետին կինը պաշտում է սեքսը ու միշտ արկածներ է փնտրում, ընդ որում՝ սեքսից հետո կարող է անհետանալ, այն էլ՝ երկար ժամանակով: Նա առանձնահատուկ զգայունություն ունի ծիսական մանրուքների նկատմամբ, շատ խանդոտ է, մի քիչ վամպիրի նման ու նենգ: Մյուս կողմից էլ այս նշանի կանանց բնորոշ «կպչունությունն» այնքան ուժեղ է զարգացած, որ նրանցից հեշտությամբ բաժանվելու հույսեր չարժե փայփայել: Նրանք իրենց ճանկերով մեղմորեն սեղմում են տղամարդու իրանն ու վատ վարքագծի դեպքում կարող են ցավոտ խայթել որևէ զգայուն մասից:

Առյուծ տղամարդ

Կյանքն, ասես, պիես լինի: «Առյուծի սերը»․ բեմադրության ու սցենարի հեղինակ՝ Առյուծ, պրոդյուսեր՝ Առյուծ, գլխավոր դերում՝ Առյուծ (գեղեցկադեմ տղամարդ, ում շուրջ ծավալվում են ֆիլմի գործողությունները)։

Ֆիլմի հիասքանչ հերոսուհու և հիացած հանդիսականի դերում՝ աշխարհի բոլոր կանայք: Իսկ եթե լուրջ, ապա Առյուծ տղամարդիկ, իհարկե, շատ տարբեր են լինում:

Առյուծ կին

Ինքնավստահ ու ազատատենչ: Առյուծուհին ամենից շատ սիրում է, որ ամեն ինչ տպավորիչ ու դրամատիկ լինի, ինչպես կինոյում: Ու նրա զուգընկերը պետք է նրա գլխավոր պարծանքը լինի, համենայն դեպս, սկզբնական շրջանում: Կին Առյուծների արժանիքն այն է, որ նրանք հազվադեպ են լարում ուժեղ սեռին ու առհասարակ չեն հոգնեցնում մանրուքների պատճառով: Թերությունն էլ նրանց թուլությունն է վառ ու փայլուն ամեն ինչի նկատմամբ: Մյուս կողմից էլ կին Առյուծը միշտ հանգիստ է, ամեն ինչից օգուտ է քաղում, նույնիսկ մինետից (եղած-չեղածը փաթեթի մեջ կլցնի ու միանգամից կվաճառի): Եթե դուք հանկարծ նկատեք, որ նրա հիասքանչ աչքերի հայաքն, ասես, մահամերձ Հիտլերի հայացք լինի, մի մտահոգվեք, այն միշտ այդպիսին է եղել: Ամուսնական կյանքում նա ժամանակի ընթացքում կորցնում է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը: Տղամարդուն ընկալում է որպես երեխաների պոտենցիալ դայակ ու փողով քսակ: Նրան հաճախ են դավաճանում, քանի որ նա շատ հազվադեպ ու շատ կարճատև է թույլ տալիս դիպչել իր մարմնին, իսկ սեքսում իրեն պահում է վազքուղով վազող մարզիկի նման: Մի խոսքով՝ թագուհու ամուսնու վիճակը ծանր է:

Կույս տղամարդ

Կույսերը հմուտ սիրեկաններ են՝ սեռական վառ երևակայությամբ։ Չնայած արտաքին պրագմատիզմին, սառնությանը և մանրախնդրությանը՝ կենդանակերպի այդ նշաններն անում են ամեն բան իրենց զուգընկերոջը հաճույք պատճառելու համար։ Կույսերին հեշտ է անկողնում կառավարել։ Նրանք կարող են լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ։ Սեքսը Կույսերի հետ շատ բազմազան է. այսօր այդ կենդանակերպի ներկայացուցիչը կարող է լինել նուրբ և պասիվ, իսկ վաղը՝ կրքոտ և ակտիվ։

Կույս կին

Նրանք գեղեցիկ են և գրավիչ։ Տղամարդիկ վազում են նրանց հետևից, ինչպես սառը գարեջրի, բայց այդ կանայք, որպես կանոն, չեն կարողանում դրանից օգտվել։ Նրանից կրքոտ գիշեր սպասել պետք չէ. նրանց մոտ ամեն բան հանգիստ է և սիրով։ Այդ պատճառով եթե ձեզ համար սեքսը ծանոթանալու առիթ չէ, նա ձեզ համար վատ զուգընկեր է։ Դրական կողմն այն է, որ սերը Կույսերի հետ ամրացնում է առողջությունը և ընդլայնում է աշխարհայացքը։ Այդ կենդանակերպի կանանց հետ շատ հետաքրքիր է։ Նրանք լավ գիտեն կանոնները։ Նաև լավ գիտեն, թե ինչպես է պետք ճիշտ դրանք խախտել։ Գաղտնի ցանկությունները Կույսերին պետք է հայտնել ոչ թե սիրահար հայացքով և անվստահ ակնարկներով, այլ՝ ուղիղ տեքստով։

Կշեռք տղամարդ

Նա երբեք չի փորփրի կնոջ հոգին՝ փորձելով պարզել, թե որքան պարկեշտ է նա կամ ինչն է կնոջ համար հատկապես թանկ։ Նրան անհանգստացնում է միայն կնոջ արտաքինը և վարքը։ Էրեկցիան՝ այնպես, ինչպես մյուսների մոտ։ Պահպանակները նա համարում է պաշտպանվելու արժանի միջոց։

Կշեռք կին

Նա ուզում է բոլորին դուր գալ։ Եթե դուք նրա կողքին եք, հիշե՛ք, որ սեքսն ու ֆլիրտը երկու տարբեր բաներ են, հակառակ դեպքում կարող եք հալումաշ լինել էրոտիկ տառապանքներից։ Մշտական զուգընկերոջ ընտրության հարցում Կշեռքը շատ մանրախնդիր է. նա ուզում է տղամարդու, որը կառաջնորդի իրեն և ոչ միայն իրեն, այնպիսի զուգընկերոջ, որի հետ շփվելիս դժվարություններ չեն առաջանա։ Եթե տղամարդը հենց այդպիսին է, կին Կշեռքն ընդմիշտ կպատկանի այդ տղամարդուն։ Իսկ եթե տղամարդն այդպիսին չէ, ապա Կշեռք կինն ինքն է որոշելու երբ, որտեղ, ինչ դիրքով կամ պետք է առհասարակ, թե ոչ։ Կշեռքների հետ պետք է ապրել գեղեցիկ, հարմարավետ, երբեմն-երբեմն ծաղիկներ նվիրել, սուրճ մատուցել անկողնում։ Իրենց երկրորդ կեսի տղամարդկային հատկանիշները նրանք ավելի քիչ չեն գնահատում, քան հաճոյախոսություններն ու գեղեցիկ սիրահետումը։

Կարիճ տղամարդ

Նրանք հանդիպում են, իսկ Կարիճ տղամարդը տանջում է զուգընկերոջը, որովհետև դա իրեն դուր է գալիս։ Աստիճանաբար կինը հոգեպես խարխլված վիճակում է հայտնվում. դա Կարիճին նույնպես դուր է գալիս։ Նման տղամարդու հետ շփվելիս կինը պետք է ուղղակի հալվի նրա գրկում և թույլ տա անել, ինչ ցանկանում է, իսկ հետո գնա հոգեբույժի մոտ։ Այո, նա ուժեղ է։ Նրա հայացքի տակ կնոջ մոտ ներքնազգեստը հանելու ցանկություն է առաջանում՝ անկախ նրանից, թե շուրջբոլորը որքան մարդ կա։ Էրեկցիան միշտ պատրաստ է։ Պահպանակները՝ նրա ցանկությամբ։

Կարիճ կին

Նրա վսեմ կարիճային հոգին պայքարում է հեշտասեր մարմնի հետ։ Այդ պատճառով Կարիճից միաժամանակ գալիս է և՛ հզոր sex appeal ազդակը, և՛ խստության շունչը՝ կարծես թե ասելով, որ եթե սեքսով ենք զբաղվելու, ապա միայն լուրջ առիթով։ Այս կանայք սիրում են ուժեղ տղամարդկանց։ Էրոտիկ խաղերում նրանք շատ կրքոտ են և չեն անտեսում առողջ սադո-մազոխիզմի տարրերը։

Այս կենդանակերպի նշանի տակ ծնված կնոջը պետք է կարողանալ սիրել շատ և երկար, վատագույն դեպքում՝ թանկ։ Այդ պատճառով ռոմանտիկ բուսակերները, որոնք ի վիճակի չեն հավի վիզ թռցնելու, չպիտի մոտենան այս կնոջը։ Սեքսի ժամանակ նա սիրում է օգտագործել ձեռքի տակն ընկածը, այս պատճառով նրա հետ խոհանոցում կամ ավտոտնակում սիրով զբաղվելը վտանգավոր է կյանքի համար։ Բայց նրանք վտանգավոր են նաև այլ առումներով. նրանց պատճառով ընտանիքներ են քանդվում, մարդիկ մոռանում են կարիերայի և դրա հետ՝ նաև փողի մասին։

Աղեղնավոր տղամարդ

Առաջին հայացքից ամաչկոտ համեստիկ է թվում, բայց դա՝ մինչև այն պահը, երբ Աղեղնավորի հետ նույն անկողնում կհայտնվեք: Կլինի ամեն ինչ՝ քնքշանք, կիրք, ինքնամոռաց սեքս: Աղեղնավորների թերությունը նրանց որոշ կաղապարայնությունն է և այն, որ սեքսուալությունը սահմանափակված է որոշակի նորմերի և կանոնների հավաքածուով, որ պարտադրվել են հայտնի չէ, թե ում կողմից: Ասել, թե Աղեղնավորին հատուկ է մենամուսնությունից վախը, նույնն է, թե հայտարարես, որ Սալման Ռուշդին թեթևակի անհանգստություն է ապրում մահվան մտքից: Հետագայում (սեռական շփումից հետո) Աղեղնավորները շփման մեջ սարսափելի անվայելուչ են դառնում: Էրեկցիան՝ իհարկե, առանց դրա չի լինի: Պահպանակներ կրում է (իր հետ):

Աղեղնավոր կին

Նման ամազոնուհուն միշտ (կողքիդ) ունենալու համար հոգու չընդհատվող թռիչք է անհրաժեշտ և մարմնի շարժում ինչ-որ ուղղությամբ: Ամենից լավ է սիրով զբաղվել Կիպրոսի լողափերում, գիտաժողովի զեկույցների արանքում՝ ընդմիջումներին, ինչպես նաև ձկնորսության կամ որսի գնալիս: Ամենից ավելի նրան գրգռում է զուգընկերոջը որսալը: Իսկ նպատակին հասնելուց հետո ցանկություն է ունենում կենտրոնանալու ավելի դժվարամատչելի որևէ բանի վրա… Այդ կինը նրանց համար է, ովքեր սիրում են խելացիներին, գեղեցիկներին և ուրախներին: Սեռական հարաբերություններում անսպառ է, այնպես որ, անհրաժեշտ է աշխատել: Պաշտում է սեքսը և համարյա իր կյանքի իմաստն է համարում, դրա համար էլ նրա հետ պատրաստ եղեք տարբեր այլասերումների: Իր էությամբ ռոմանտիկ թափառաշրջիկ է, սիրում է փոփոխել վայրերն ու հանգամանքները, դրա համար էլ նրա հետ հնարավոր է, որտեղ ասես, սեքսով զբաղվել: Իր գինն իմանալով՝ ոչ միայն ինքն է կողմնակի կապեր փնտրում, այլև ըմբռնումով է մոտենում, եթե ամուսինն է այդ կերպ վարվում: Գնահատում է ընտանեկան կյանքը, բայց եթե հանկարծ արկածներ ուզենա…

Այծեղջյուր տղամարդ

Անկողնում շատ ջանասեր է, երբեմն նույնիսկ չափից ավելի, և շատ քնքուշ է: Նրբամիտ, ինչպես անվտանգության ծառայության վերլուծաբանը, բիոռոբոտի պես սրամիտ և բանկիրի նման սրտագին. Այծեղջյուրն ամեն ինչ լուրջ է ընդունում: Նա ամենաազնիվ մտադրություններն ունի: Մարդկային ոչինչ խորթ չէ նրան: Նա հրաշալի գիտի, որ երջանկությունը փողի մեջ չէ: Հասարակությունում նրա դիրքը պակաս հետաքրքրություն չի ներկայացնում: Էրեկցիան կայուն է և դիմացկուն: Չափը լիովին բավարար է: Պահպանակներն ինքն է հագցնում:

Այծեղջյուր կին

Նրանց անընդհատ տանջում են «ես ուզում եմ նրան, բայց գուցե նրանը շատ մեծ լինի» տեսակի մտահոգությունները: Հարաբերություններում շատ խիստ է: Տղամարդիկ միշտ տենչում են նրան, բայց հերիք է մի քիչ մոտենան, համոզվում են, որ ամեն ինչ այնքան հեշտ չէ: Սեռական հարաբերություններում կողմնորոշվում է սեփական ցանկություններով: Եթե պահը որսաք, այս կնոջ հետ հնարավոր է օրերով թավալվել: Հասուն Այծեղջյուրը, սեքսուալ գրավչությունից բացի, մի առավելություն էլ ունի, որը հատկապես արժեքավոր է տնական և տպավորվող տղամարդկանց համար. կյանքի տարբեր վերուվարումների ընթացքում միշտ կարելի է ապահովաբար հենվել նրա ուսին:

Ջրհոս տղամարդ

Առանց նվազագույն վարանման տիրում է բոլորին, ում ուզում է: Կան պահանջկոտ Ջրհոսներ և հակառակը, բայց երկու տեսակն էլ անառակ են: Ի վիճակի է սեփական կամքով ընդունելու, թե ինչ փչացածն է և չի ամաչում դրանից: Հպարտանում է նրանով, որ նման չէ ուրիշներին: Ցանկացած կապանք ընկալում է որպես զուգընկերներից յուրաքանչյուրի հոգևոր աճի խոչընդոտ: Էրեկցիան առկա է: Չափը (մեծ, թե փոքր) միշտ ապրումների պատճառ է դառնում: Պահպանակներ չի սիրում:

Ջրհոս-կին

Ջրհոսի նշանի տակ ծնվում են ոչ ամենազգայական, բայց ամենահետաքրքիր և անկանխատեսելի զուգընկերուհիները: Նրանք արտառոց են, ազատասեր և մանր բաների համար չեն խանդում: Ֆեմինիզմի և սեքսի ոչ ավանդական ձևերի ոչ այնքան սևեռուն հակում ունեն: Ջրհոս կինը խմբակային սեքս չի սիրում: Նրան տեսնելով՝ տղամարդիկ սկսում են այլասերումների մասին մտածել, բայց տիրանալով նրան՝ ստանում են միայն բանվորա-գյուղացիական դիրքեր: Սիրախաղի վարպետ լինելով՝ երբեք կողմնակի կապերի չի ձգտում։ Հարաբերություններում ավելի շատ հանգստությունն է գնահատում, քան հույզերը:

Ձուկ տղամարդ

Պասիվ, բայց և այնպես քնքուշ: Խուսափում է նախաձեռնություն դրսևորելուց՝ նախընտրելով զուգընկերուհուն գրգռել, իսկ հետո մի կողմ քաշվել՝ նախաձեռնությունը տրամադրելով նրան: Նրան շրջապատում են նախկին կանայք ու ընկերուհիները, որոնցից նա այդպես էլ չի կարողացել վերջնականապես բաժանվել, քանի որ առհասարակ տանել չի կարողանում բաժանվելը: Նա պահում է բոլորի լուսանկարները, սիրային նամակներն ու հուշանվերները: Այո, նա ռոմատիկ է: Մի սպասեք, սակայն, որ նա ձեզ ծաղիկներով, օծանելիքով և ամուսնական մատանիներով կշրջապատի: Մեծ հաշվով, նա կարող է միայն ստել, ու դուք անպայման կհայտնաբերեք նրա սուտը: Ձուկ տղամարդիկ սովորաբար երկնագույն կամ կանաչ աչքեր ունեն: Դրա համար էլ ստելիս նրա լայնացած բիբերը լավ տեսանելի են: Էրեկցիայի հարցում փոփոխական վիճակ է: Պահպանակների հարցում նույնպես վերաբերմունքն անկանոն է:

Ձուկ կին

Նրա հետ կարող ես քեզ թմրամոլ զգալ: Նրա մեջ կարելի է ընկղմվել ասես տաք ջրով լի տաշտակի մեջ ու մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին: Առանձնահատուկ զգայուն գոտի են նրա կրունկները: Կյանքում ու սեքսում նախաձեռնությունը հակված է զիջելու զուգընկերոջը: Եվ սա ոչ թե բարության կամ թուլության նշան է, այլ ձկնային շահամոլության, որպեսզի իրենք իրենց ազատեն թե՛ պատասխանատվությունից, թե՛ դրանով պայմանավորված հոգսերից ու խնդիրներից: Դրա փոխարեն երաշխավորում են կարեկցանքի ու սրտացավության անհուն ծով (չմոռանաք նրան հարմար առիթ տալ) ու, բնականաբար, շատ և շատ այլ հաճույքներ:

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է Տարոն Մարգարյանը 2017 թվականին ամենաշատ հիշատակված գործիչների եռյակում Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. Վիվառոյում հնարավոր է
website by Sargssyan