Կոմֆորտ «ընդդիմությունը»

Դեռ նախորդ գումարման խորհրդարանում, այժմ «Ելք» խմբակցության պատգամավոր, իսկ այն ժամանակ ՀԱԿ ցուցակով պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանը ստորագրահավաք էր կազմակերպում, որն ուղղված էր Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու և հրաժարականի գործընթաց սկսելուն: Պարզից էլ պարզ էր, որ բացարձակ մեծամասնություն ունեցող հհկական խորհրդարանում, այդ քայլը որևէ հեռանկար չուներ: Այն ի սկզբանե պոպուլիստական էր և Նիկոլը կիրառում էր հնարք: Քայլն իհարկե չուղղվեց իշխանության դեմ, այլ ուղղվեց իրական ընդդիմադիր թևի դեմ, թե տեսեք՝ ես ուզում եմ հեռացնել Սերժ Սարգսյանին, բայց իրենք չեն ուզում:

Թվում էր թե, ցանկացած չափահաս մարդու մոտ սա կարող է միայն ծիծաղ առաջացնել, բայց արի ու տես, որ հայաստանյան հասարակության մի ստված զանգված, այս տրամաբանության մեջ չի տեղավորվում:  Այլապես ինչպե՞ս կբացատրենք «Ելք» -ի հայտնվելն այս խորհրդարանում: Իհարկե կան նաև երկու գործոն ևս: Նիկոլը պառակտեց ՀԱԿ-ը, ասել է թե՝ ական էր ներսից, և հայտարարեց, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են ու այս կերպ ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին:

Այդ փուլում, արդեն պարզ է, որ Սերժ Սարգսյանը գնում է վարչապետ: Հիմա, այդ փաստի առաջ «Ելք» դաշինքը կրակն է ընկել: Բնական է, որ իրեն ընտրող զանգվածը, համարել է, որ նրանք արմատական ընդդիմադիրներ են և հիմա պահանջելու են, որպեսզի թույլ չտան Հայաստանը դարձնել տոտալ դիկտատուրա: Սակայն ակնհայտ է, որ նրանք ոչինչ չեն կարողանալու անել: Այս առումով, անհաջող խուսանավում է Արամ Սարգսյանը: Նա ի մասնավորի նշում է. «Ինքը պատկերացնում էր եւ հայտարարել է սահմանադրական հանրաքվեից առաջ իր պատկերացումների մասին, որ վարչապետ չի դառնալու, ինչը ինձ դզում էր: Հիմա որ չի պատկերացնում, ես դա կապում եմ Եվրասիական տնտեսական միության հետ, որովհետեւ նա նայում է իր մյուս գործընկերներին՝ Նազարբաեւին, Լուկաշենկոյին, Պուտինին: Ասում է՝ ումից եմ պակաս, որ չդառնամ վարչապետ: Բայց քանի դեռ ինքը չի ասել, որ վարչապետ է դառնալու, լուրջ չի, որ ասենք՝ եթե ինքը էսպես անի, մենք էլ էսպես կանենք: «Եթե»-ն լուրջ քաղաքական կատեգորիա չէ»:

Բա դուք ինչպես եք դզում Սերժ Սարգսյանին, պարոն Արամ Սարգսյան: Ի դեպ, ցավալի է, որ չեք պատկերացնում, թե ինչ քաղաքագիտական կատեգորիա է եթեն: Շատ հեշտ է արդեն կատարված իրողությանը գնահատական տալ, ավելի դժվար է, երբ չգիտես ելքը և ունես մի քանի տարբերակներ՝ անցանկալին կանխելու համար: Եկեք գոնե դուք, քաղաքական կատեգորիաներից մի խոսեք:

Ատոմ Ոսկանյան

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan