Տեր-Պետրոսյանի հմայքը չի խամրում

Ուզենք, թե չուզենք, Հայաստանի 26 տարիների պատմության մեջ մեկ գործիչ կա, որը դրսևորել է բացառիկ պետականամետ մտածողություն: Դա ՀՀ առաջին և հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ժամանակը դեռ շատ հարցերի պատասխանը կտա: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Տեր-Պետրոսյանը ծնվել և գործում է ժամանակավրեպ փուլում, ոչ նույնական հանրույթում: Սակայն սա քննարկման այլ թեմա է:

Այն, որ բոլոր դիվանագետները կամ այլազգի պաշտոնյաները, փորձում են հանդիպումներ և քննարկումներ ունենալ նրա հետ՝ Հայաստանին և Արցախին վերաբերվող հարցերում, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն իշխանական լրատվամիջոցները փորձում են անընդհատ երկրորդել կամ իրենց բնորոշ ձևով լղոզել այս ամենը: 

Նույնը վերաբերվում էր վերջերս ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթղթին: Բոլորը միաբերան գոռում և գովում էին Սերժ Սարգսյանին՝ «և-և»-ի փայլուն քաղաքականության համար, մոռանալով, որ հայկական միջավայրում այդ թեզն առաջ է տարել և երկար ժամանակ դրա հիմնական ու միակ ջատագովը եղել է հենց Տեր-Պետրոսյանը:

Մինչ Սարգսյանը մեկ գիշերում որոշումներ էր փոխում, Տեր-Պետրոսյանը խաղաց փայլուն պարտիա, նորից հանուն պետականության: Այդ ժամանակ, այսպես կոչված արևմտամետերը քիչ էր մնում հոշոտեին Տեր-Պետրոսյանին, երբ վերջինս հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն այլևս փաստ է, ու որևէ մեկը չի կարող ազդել այդ գործընթացի վրա: Բնական է, որ նա հասկանում էր, թե ինչի մասին է խոսում: Ավելին, այդ նույն հատվածում և դրանից հետո, որքան մեզ հայտնի է, եվրոպացի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, Տեր-Պետրոսյանը հանդիմանել է, որ չի կարելի Հայաստանի նման պետությանը կանգնեցնել կամ-կամի ընտրության առաջ: Մեղմ ասած հուշել և ուղղորդել է նաև այս տարբերակին, որն ունենք այսօր:

Եվ ահա երեկ, Հայաստանի առաջին նախագահի առանձնատանը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը, փոխանցում է Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար»,- նշված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Բնական է, որ մենք բնավ խնդիր չունենք նսեմացնելու Սարգսյանի դերակատարումն այս գործընթացներում, սակայն մյուս կողմից, որպեսզի չմեղանչենք պատմության դեմ, չէինք կարող չանդրադառնալ Տեր-Պետրոսյանի գործոնին: Իսկ այդ հանդիպումը, թերևս մեր պնդման լավագույն ապացույցն է:

Մլեհ Լուսինյան

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan