ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի հետ

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիտվա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Դեկտեմբերի 13-ին խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, պատվիրակության անդամները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, այս համատեքստում երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերն ու նշանակությունը: Դրական է գնահատվել վերջին տարիների երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակն ու տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը: Հայ պատվիրակները կարեւորել են նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` նշելով, որ այն նոր էջ կարող է բացել ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության զարգացման գործում:

«Մենք ակնկալում ենք, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, հնարավորինս արագ, առանց արհեստական ձգձգումների առաջինը կվավերացնի նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Լիտվան Մերձբալթյան երկրներից առայժմ միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել լիտվացի խորհրդարանականների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Անդրադառնալով մեր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացին` ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից են եւ այդ առումով միջազգային բոլոր գնահատականներով Հայաստանն ու Ադրբեջանն անհամատեղելի են:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին` վերահաստատելով հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում լուծելու դիրքորոշումը:

«Անթույլատրելի են խնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ, ռազմատենչ հռետորաբանություն, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից «սեւ ցուցակների» առկայությունը: Դրանք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անհնար է խնդրի լուծումը: Արցախն անկախացել է ԽՍՀՄ-ից նույն իրավական հիմքով, ինչ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Հայաստանն ու Ադրբեջանը: Արցախի քաղաքացիներն ունեն պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվայի, Լատվիայի, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները»,-ասել է պարոն Շարմազանովը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: 

 

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan