Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բացահայտել է 2013թ, Հրազդանում կատարված սպանությունը, որի վարույթը ժամանակին կասեցվել էր: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2013 թվականի հունվարի 18-ին Երևանի Վաղարշյան փողոցի 241 շենքի իր բնակարանում հայտնաբերվել էր 64-ամյա Մամիկոն Ասատրյանի դին՝ գլխին վնասվածքներ: Հարուցվել էր քրեական գործ, որի վարույթը կասեցվել էր:

Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակել են հետախուզական միջոցառումները:  Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, պարզել են, որ Երևանի Վաղարշյան փողոցի իր տանը 64-ամյա Մամիկոն Ասատրյանին սպանել է Սամվել Ալիխանյանը՝ Ասատրյանի կնոջ՝ 66-ամյա Մանուշակ Մկրտչյանի պատվերով:

Նախնական տվյալներով՝ Մանուշակ Մկրտչյանը ամուսնուն սպանելու համար Սամվել Ալիխանյանին 20 հազար դոլար է տվել: Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մկրտչյանը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին և որպես կասկածյալ ձերբակալվել: 

Այս տարվա հոկտեմբերի 2-ին Հրազդանի Ջրառատ համայնքի հանդամասում իրավապահները հայտնաբերել էին  սեպտեմբերից անհայտ կորած համարվող 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ թաղված: Խոսքը նույն Սամվել Ալիխանյանի մասին է, որը 2013-ի հունվարին 20 հազար դոլարի դիմաց Մանուշակ Մկրտչյանի պատվերով սպանել էր նրա ամուսնուն՝ Մամիկոն Ասատրյանին: 

Դեպքի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են:

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է Տարոն Մարգարյանը 2017 թվականին ամենաշատ հիշատակված գործիչների եռյակում Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. Վիվառոյում հնարավոր է
website by Sargssyan