Սոնա Ռուբենյանի նոստալգիկ ու հուզիչ գրառումը ծննդյան օրվա կապակցությամբ

Երգչուհի Սոնա Ռուբենյանն այսօր դարձավ 24 տարեկան։ Տարեդարձի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գեղեցկուհի Սոնան հրապարակել է մանկության լուսանկարներն ու հիշել իր 7-ամյակի օրը, երբ Վարդուհի Վարդանյանն ու Քրիստինե Պեպելյանն անակնկալ հայտնվել էին իր՝ դաշնամուրի դասին ու լցրել օրը վառ տպավորություններով։

Նկարում դեկտեմբերի 14-ն է։ Այս 24 տարիներիս մեջ դեկտեմբերի 14-երը շատ նման են եղել իրար, քանի որ նախատոնական օր է. ամեն տարի այս օրը տոնական նկարահանումների եմ մասնակցել: Նկարում 7 տարեկան եմ։ Այս օրն ամբողջ կյանքիս օրերի մեջ շատ վառ ու գունավոր եմ պահել ու պահելու: Այս տարին բացառություն էր, և նախնական պլանավորված նկարահանումներ չկային ծննդյանս օրը: Հայրիկս ինձ տարավ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, որից հետո պետք է տանը հավաքվեին բոլոր բարեկամներն, ու երեկոյան նշեինք ծնունդս: Բայց եկեք համաձայնեք, որ կարող էին բացառություն անել և գոնե այդ օրը չստիպել նվագել, գոնե այդ օրը չտանջել երեխային, որովհետև այդ տարիքում դա էր կյանքիս միակ բարդությունը։ Ծննդյանս օրը դաշնամուրի գնալուց վատ չէր կարող լինել ոչինչ)) Շատ դաժան մի պահի, երբ ուսուցչուհիս, ինչպես արդեն մեկ տարի դիմանալուց հետո ծնողներիս պատմեցի և պարզեցին, որ քանոնով հարվածում էր մատներիս սխալ մատով նվագելու կամ սխալ նոտա նվագելու համար, իր ռեպերտուարի մեջ էր, և հանկարծ դասարանի դուռը բացվեց, ու տեսնում եմ ինչ․․․ Վարդուհի Վարդանյանն ու Քրիստինե Պեպելյանը հայտնվել են իմ դաշնամուրի դասարանում՝ բեմական, շաատ բեմական զգեստներով և դիմահարդարմամբ))) Աչքերիս չէի հավատում, որովհետև շատ սյուրռեալ էր թվում ամեն ինչ։ Վարդուհին ասաց. «Սոնաա, արագացրու, բոլոր երգիչներն ու մի ամբողջ նկարահանման խումբ քեզ են սպասում»: 

25152200_1640236599367486_3260097038658209916_n
25152241_1640236719367474_1992200447683038876_nՎեեերջ, փրկված էի ։) Այնքան շփոթված ու ուրախ էի, որ անգամ ուսուցչուհուս մոռացա։ Արագ դուրս եկանք դասարանից: Հետո արդեն պարզվեց, որ իրենց առաջին այցը մեր տուն էր եղել, բայց հարևանուհին ասել էր, որ ծնողներս գնումների են գնացել, Սոնան էլ՝ դաշնամուրի: Միանգամից ուղևորվեցինք նկարահանման հրապարակ։ Միակ անպատրաստը ես էի։ Հետո, իհարկե, ծնողներիս տեղեկացրին, իրենք հագուստս 
բերեցին և պատրաստվեցի: Ուրախ էի, անսահման ուրախ… Նկարահանման ժամանակ բոլորը երգեցին, «Happy birthday»-ով ինձ շնորհավորեցին, նշեցինք, տանն էլ առանց ինձ էին բարեկամները նշում: Տուն վերադարձանք վերջապես, շատ ուշ, և ես երջանիկ էի, քանի որ հագիս էր իմ՝ արդեն ամենասիրելի համերգային զգեստը, որը տատիկս էր կարել, և որն առաջին անգամ էի հագնում: Մոմերը փչեցի, միացա խրախճանքին, և այդ պահին մայրիկս մտածեց, որ սանրվածքս կարելի է անմահացնել, որի վրա, իմիջիայլոց, վարսահարդարը 2 ժամ ծախսեց։) Հենց այս նկարն է, որտեղ հոգնած, տանջված 7 տարեկան Սոնան, ով այդ ժամանակ չէր էլ պատկերացնում, որ այդ օրվա սցենարով են շարունակվելու իր հաջորդ դեկտեմբերի 14-ներն, ու որ երգելն ուղղակի մանկական հոբբի չէր լինելու իր համար…

25152415_1640236616034151_4923097331034558708_n25158140_1640236672700812_3290014114152077274_n25158277_1640236739367472_1074074213003094853_n25348436_1640236632700816_8369004260612849924_n

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է Տարոն Մարգարյանը 2017 թվականին ամենաշատ հիշատակված գործիչների եռյակում Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. Վիվառոյում հնարավոր է
website by Sargssyan