«Գրեմմի» մրցանակին առաջադրվելը Մանսուրյանի և Օրբելյանի ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է

«Գրեմմի» երաժշտական մրցանակին առաջադրվելը Տիգրան Մանսուրյանի և Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց երկու մաեստրոների համար` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, դեսպանների, արվեստագետների մասնակցությամբ:

«Մեր խոնարհումն ու հարգանքն ենք փոխանցում մեր սիրելի երկու մաեստրոներին: Այս մարդիկ ճակատագրի բերումով ծնվել են արտերկրում, սակայն հոգու կանչով և գիտակցությամբ վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում են երաժշտության հրաշքները: Աստված մեր երկու մաեստրոներին տվել է արվեստի շնորհը»,-ասաց Ամիրյանն  ու հավելեց` մեզ մնում է միայն սպասել մրցանակաբաշխությանը և հուսալ, որ մեր միավորված ցանկություններն իրականություն կդառնան:

Տասնյակ մեր հայրենակիցներ նոմինացվել և արժանացել են«Գրեմմի»  մրցանակի ժամանակի ընթացքում: «Գաղափար առաջացավ «Գրեմմի» -ի արժանացած մեր հայրենակիցների հետ համերգային ծրագիր կազմակերպել՝ աշխարհին փոխանցելու խաղաղության , սիրո պատգամը»,-նշեց Ամիրյանը:

Մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ևս նշանակալի համարեց իրադարձությունը, քանի որ մրցանակի է ներկայացվել միանգամից երկու հայ երաժիշտ: «Օրբելյանն իր հրաշալի նվագախմբային գործունեությամբ է հասել հաջողության` իբրև դիրիժոր, ես իբրև ստեղծագործող երաժիշտ: Օրբելյանն առաջադրվել է բարեկամական համատեղ աշխատանքի  արդյունքում: Ես իմ գործը նվիրել եմ Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց մեջ նաև իմ ընտանիքի անդամներն են եղել: Սա մեր ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է: Մրցանակին սպասող ինձ նման 4 մարդ ունեմ կողքիս, և Կոնստանտին Օրբելյանն անշուշտ այդ շարքում է»,-ասաց Մանսուրյանը:

Մանսուրյանն անկեղծացավ՝ առաջին անգամը չէ, որ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակին:  Ներկացված է եղել նաև 2004-ին Քիմ Քաշքաշյանի հետ: Սակայն այն ժամանակ այսպիսի մեծ իրադարձություն չի եղել: «Չստացանք մրցանակ, ինչը կարող է պատահել նաև այս անգամ, թեև գերադասելի է, որ լինի: Պետք է լինել սթափ և հանդուրժող: Չեմ ուզում հուսալ, ապրումներ ունենալ: Երիտասարդների համար այն անսպասելի մեծ ուրախություն կլինի, իմ տարիքի համար` ոչ այնքան»,-նշեց մաեստրոն:  

Հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն իսկապես հուզիչ համարեց Մանսուրյանի հետ կանգնել հայկական դրոշի ներքո, հայկական մշակույթի համար: «Մրցանակն առաջադրվեց այն օրը, երբ Դմիտրի Խվորոստովսկուն հողին հանձնեցին Մոսկվայում: Ցավալի է: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք հասցնել գործը, ներկայացնել ողջ աշխարհում: Կհուսանք և կսպասնենք հունվարի 28-ին` մրցանակաբաշխությանը» ,-ասաց Օրբելյանը և շնորհակալություն հայտնեց ներկաներին աջակցության համար:  

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ևս շնորհավորեց երկու մաեստրոներին իրենց ձեռքբերումների համար: «Նրանք տաբեր մշակույթների մաս են եղել` ռուսական, ամերիկյան և, իհարկե, հայկական, և ներկայացնում են այս երեք հզոր մշակույթները: Անչափ ուրախ եմ, որ մաեստրոներն առաջադրված են որպես մրցանակի հավակնորդներ: Լիահույս եմ, որ կարժանանան մրցանակի» ,-ասաց դեսպանը:

Մեծանուն  կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակին միանգամից երկու անվանակարգում:Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:«Գրեմմի»-ին է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:

Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի 2018» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների թվում ընդգրկվել է Դմիտրի Խվորոստովսկու հետ: Նրանք առաջադրվել են «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։

«Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում:  

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan