Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ քննարկում է նախաձեռնում:

«Իմ և մի շարք այլ պատգամավորների նախաձեռնությամբ ս/թ դեկտեմբերի 18–ին ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվելու է նիստ՝ քննարկելու «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստումների թեման։ Հրավիրվելու են Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։

Եթե կան բժշկական, գիտական կամ փորձագիտական որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ընդդեմ պատվաստումների փաստարկներ ունեն և ցանկանում են մասնակցել նիստին, խնդրում եմ գրել մեր էլեկտրոնային փոստին»,– նշել է Փաշինյանը:

Վերջին օրերին, ի դեպ, նորօրյա մասնագետների պակաս չի նկատվում, տարատեսակ ամբիոններում բոլոր տեսակի իրողությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք ունեցող անձինք են՝ Էմիլ Մարկոսյան, Հայկ Այվազյան, Աշոտ Կարապետյան, Գոհար Ջրբաշյան... թվարկումը մի քանի օր կարելի է շարունակել:

Նախաձեռնությունը, ինչ խոսք, խիստ ողջունելի է, եթե քննարկմանը մասնակցեն ոչ թե կոշկակարներ, աստղագետներ և տարատեսակ «իրավապաշտպաններ», այլ ոլորտի գիտակներ և մասնագետներ: Վերջին շրջանում ֆեյսբուքյան սոցիալական հարթակներում, ըստ օրվա հետաքրքրության և ըստ մի կտոր «ցամաք հացի», բազմաթիվ ունիվերսալ մասնագետներ են ծնվել: Եթե որևէ քաղաքական քննարկման ժամանակ այդպիսի ակտիվացումը ներելի է, ապա խիստ վտանգավոր է մարդկանց առողջության, այս դեպքում ապագայի համար:

Օրինակ, իրավապաշտպան ներկայացող Էմիլ Մարկոսյանը պահանջում է փորձաքննության ենթարկել խնդրո առարկա դեղամիջոցը: «Մենք առաջարկում ենք պահեստից պատահականության սկզբունքով ընտրել որևէ սրվակ և փորձաքննել, որպեսզի քաղաքացիների մոտ կասկածներ չառաջանա, որ այդ սրվակի մեջ եղել է ոչ թե «Գարդասիլ», այլ, ասենք, վիտամինների կոմպլեքս կամ գրիպի դեմ պատվաստանյութ»,– նշել է նա:

Սա այն դեպքում, երբ դեղամիջոցը ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի միջոցով արդեն իսկ անցել է այդ փորձաքննությունը և օգտագործվում է բացառապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով և վերահսկողությամբ: Ավելին, փորձաքննությունը անցել է երրորդ երկրում՝ Հոլանդիայում, արտադրվել է ԱՄՆ–ում և համապատասխանել է բոլոր չափանիշներին:

Ի դեպ, այստեղ ամենատարօրինակն այն է, որ այդ «մասնագետները» չփորձեցին սրվակի պարունակությունը ստուգել հենց Ծաղկաձորում, որտեղ ԱՆ աշխատակիցները պատվաստում էին իրենց հարազատներին: Պատվաստումից հետո սկսեցին հայտարարել, թե միգուցե այդ սրվակներում այլ վիտամին է: Իսկ ինչու հենց նույն պահին չփորձեցիք ստուգել... Որովհետև այս պատմության մեջ աղմո՞ւկն է ամենակարևորը...

Իսկ այն, որ աղմուկը առանցքային դեր է կատարում, երևաց նաև, երբ խնդրի բովանդակային քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ: Առողջապահության նախարարը նշեց, որ աղջիկները պատվաստվում են 13 տարեկանում, որպեսզի կատարվի երկու պատվաստում, քանի որ 15 տարեկան հասակում արդեն երեք պատվաստում է արվելու, ինչը ձեռնտու չէ նաև ֆինանսական տեսակետից:

Սա իմունային սրսկում է, որը պետք է արվի սեռական կյանքով ապրելուց առաջ, մինչդեռ քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ, իբր Ալթունյանը ասել է՝ սրսկում ենք, որովհետև 13 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեքսով է զբաղվել: Մինչդեռ պատվաստումը չի արվում նրա համար, որ դեռահասների ինչ–որ տոկոս սեքսով է զբաղվել, արվում է հակաքաղցկեղային, կանխարգելիչ պատվաստում: Նման քննարկումները պարզապես անվստահություն են սերմանում պրոցեսի նկատմամբ, սակայն հասարակական հուզական և պաթետիկ ընկալումներ առաջացնելուց զատ որևէ նշանակություն չունեն:

Նույն Մարկոսյանի մոտ կասկածներ է առաջացրել այն, որ Առողջապահության նախարարությունը անգլերենով է հրապարակել Հոլանդիայի փորձաքննության արդյունքները: Մեկ այլ դեպքում կարելի էր պնդել, որ միտումնավոր սխալ թարգմանություն է արվել՝ թաքցնելով օրիգինալում առկա ճշմարտությունները:

Հաջորդ ոլորտի մասնագետը ևս հասարակական դաշտից է, մարդ, ով համարվում է պրոռուսական դրամաշնորհներով հակաարևմտյան քարոզչության ջահակիրներից մեկը: «Լույս» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը, ով, բնականաբար, առողջապահական ոլորտի հետ բացարձակապես կապված չէ, ակտիվորեն ներգրավված է այդ պատվաստանյութի դեմ մղվող քարոզչական պատերազմում:

Այս դեպքում, խնդիրը, թերևս, ուղիղ է դրված՝ խափանել ցանկացած նախաձեռնություն, ինչը առնչվում է արևմտյան ծրագրերի և աջակցության հետ: Անգամ այն դեպքում, որ Հայաստանում բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ հենց «չար» Արևմուտքի օժանդակությամբ է կատարվել:

Ասենք գիտնականի պատմուճանով հանդես եկող Աշոտ Կարապետյանը որևէ գիտական աշխատանքի կամ հոդվածի հեղինակ չէ, բայց իր կարծիքը այժմ փորձում են հնչեցնել որպես մասնագետի կարծիք... Եվ այս շարքը անվերջ կարելի է շարունակել...

Այսինքն, հերթական գրանտը սպառելու և հակաիշխանական տրամադրություններ ունեցող հասարակության հերոսը դառնալու համար մարդիկ մտնում են մի վտանգավոր դիսկուրսի մեջ, առանց մտածելու, որ աշխարհում ահագնացող քաղցկեղի պայմաններում ինչպես են վաղը նայելու հիվանդ մարդկանց աչքերին և ինչպես են արդարացնելու այս իրավիճակը:

Բազմաթիվ մարդիկ անգամ չեն նողկում կրկին շրջանառության մեջ դնել գիտական աշխարհում վաղուց ի վեր հերքված և շառլատանների կողմից տարփողվող կեղծ գիտական թեզեր և հոդվածներ: Տիկնայք և պարոնայք, առողջապահական նմանատիպ լուրջ քննարկումները թողեք բացառապես մասնագետներին՝ թե կողմ, թե դեմ արտահայտվող:

Սակայն նմանատիպ լուրջ խնդիրը քննարկել սոցիալական ցանցերում յուրաքանչյուր օրվա թրենդին համապատասխան նոր մասնագիտություններ ձեռք բերող և որոշակի ուղղվածության մամուլի ակումբներում հերոսացող անձանց մակարդակում՝ ծիծաղելի է, վտանգավոր և նողկալի:

Հետաքրքիր է նաև, որ այս քննարկումների առանցքում հայտնված բազմաթիվ մարդիկ որևէ տեղ չեն աշխատում, հասարակական ակտիվիստներ են, բայց կարողանում են գումարներ հայթայթել բուկլետներ տպելու, բաներներ պատրաստելու և այլ քարոզչամիջոցների համար:

Հուսով եմ, որ քննարկումը նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը միտում ունի կազմակերպել հենց այդպիսի քննարկում՝ մասնագետների, գիտնականների, կողմ և դեմ արտահայտվող բժիշկների մասնակցությամբ: Հակառակ պարագայում այդ քննարկումը ևս կվերածվի մի յուրօրինակ կլոունադայի, որտեղ տարատեսակ պղտոր ջրերում ձուկ որսացող «ակտիվիստներ» վաճառքի կհանեն երիտասարդ սերնդի առողջությունը՝ դրամաշնորհից հետո թեկուզ ջրհեղեղ մերօրյա մտայնությամբ:

 

Արամ Գրիգորյան

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan