Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստացած ոստիկանների վերաբերյալ քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Մասնավորապես, ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հրատչ Սիմոնյանի կողմից վարվող Կիա մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, Հայկազ Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանի հետ կաշառք ստանալու դիտավորությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, սկսել է «ծանրացնել» իրավիճակը՝ Հ. Սիմոնյանին պարբերաբար պարզաբանելով, որ եթե նրա մոտ հաստատվի ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, ապա վերջինս 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկվելու, իսկ ավտոմեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք: Արդյունքում, վարորդի սթափության վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար Հ. Գրիգորյանը կաշառք ստանալու շուրջ    նախնական համաձայնության է եկել Տ. Խաչատրյանի հետ, որից հետո ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանից անձամբ ստացել է 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք և թույլատրել շարունակել երթևեկելը:

Այսպիսով, նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար ՃՈ տեսուչներ Տիգրան Խաչատրյանին և Հայկազ Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Տ. Խաչատրյանի և Հ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է Տարոն Մարգարյանը 2017 թվականին ամենաշատ հիշատակված գործիչների եռյակում Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. Վիվառոյում հնարավոր է
Ջրհոսներ,այն մարդուց, որին երկար ժամանակ համակրում եք, այսօր սիրո խոստովանություն կլսեք. հունվարի 19-ի աստղագուշակ Քեյթ Միդդլթոնի հարսանեկան զգեստը գաղտնիք էր կրում, որ ոչ ոք չի նկատել Օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու բացառիկ միջոց. խմեք օրական 1 բաժակ և կտեսնեք, որ... Սիրո կանոններ, որոնք պետք է իմանան բոլոր սիրահար զույգերը Ինչպես ինքնուրույն կատարել լուսնային մատնահարդարում Ինչպես ազատվել աչքերի տակ առաջացող պարկերից, խթանել թարթիչների աճը և... Օրական 2 լիտր ջուրը կլուծի գրեթե բոլոր խնդիրները. մի՞ֆ է դա, թե՞ իրականություն... 10+ տարօրինակ լուսանկարներ, որոնք տեսնելիս ուզում ես լուռ նստել ու ասել՝ «այ քեզ բա՜ն» Այս կինը նախկինում 6.000-ից ավելի ուռուցք-խալեր ուներ․ միայն տեսեք, թե վիրահատություններից հետո ինչ տեսք ունի նա հիմա. P... Կնոջ մարմնի 10 ամենասեքսուալ մասերը՝ ըստ տղամարդկանց մեծամասնության
website by Sargssyan