Աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ 11 ամիսներին տեղի է ունեցել 309 ՃՏՊ

 Հայաստանի Հանրապետությունում 32 հազար աջ ղեկով մեքենա է հաշվառված: Այս մասին հայտնեց  ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Հաշվառումը  սկսվել է իրականացվել 2017 թվականից, ուստի սա խիստ նախնական տվյալներն են, օրեցօր այդ  մեքենաների թիվն ավելանում է»,- նշեց Ջանոյանը:

 Ջանոյանը հայտնեց, որ 2017 թվականի 11 ամիսների ընթացքում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել 309 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է  16, մարմնական վնասվածքներ ստացել 490 մարդ:

Ընդհանուր առմամբ 2017 թվականի 11 ամիսների  ընթացքում գրանցվել է  3 հազար 241 ճանապարհատրանսպորտային պատահար , որոնց հետևանքով զոհվել է 255 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 4 հազար 774 մարդ:

«Այս տվյալները չեն նշանակում , որ բոլոր  դեպքերում մեղավոր են եղել աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները»,-  նշեց  Ջանոյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը քննարկման են դրել 2018 թվականին ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն:

Նախարարությունը նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև  2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվելու  հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները: 



Մենք կնկարագրենք Ձեր կյանքը երեք բառով (Թեստ) Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Կենտրո՞ն, կոֆե՞ Մերժվածների երկիր Հայաստան Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Բաղրամյան պողոտայում չորս մեքենա է բախվել. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է Արցախում շահագործման կհանձնվի 6 փոքր հիդրոէլեկտրակայան Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Սևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 18-ի ամփոփագիրը Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը 10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն
Տեսեք, թե ինչ նախանձելի պայմաններում են անցնում Լուսինե Թովմասյանի հանգստյան օրերը (լուսանկարներ) Էմմին Երեւանում զբոսնել է որդու հետ Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել. Վահագն Գալստյանն առաջին անգամ խոսում է ամուսնալուծության և նոր սիրելիի մաս... Մենք կնկարագրենք Ձեր կյանքը երեք բառով (Թեստ) Տնական երշիկ շատ պարզ բաղադրատոմսով. այն փորձելով՝ այլևս երբեք չեք գնի Արմինկան հպարտացել է իր 4600$ արժողությամբ պայուսակով (Լուսանանկար) Թագուհի՞, իշխանուհի թե՞ մոխրագույն մկնիկ․ ինչպիսի ինքնագնահատական ունեն կանայք՝ ըստ իրենց կենդանակերպի նշանի Գիտնականներն ապացուցել են, որ օրական 3 բաժակ սուրճը երկարեցնում է կյանքի տևողությունը Խրախճանք, ալկոհոլային խմիչքներ...հարբածության հետևանքները կարելի է թեթևացնել հետևյալ... Ասում ես ատում եմ, սակայն խանդում ես. սիրո դաժան օրենքներ, որոնք հնարավոր չէ...
website by Sargssyan