Սարգսյանն հույսը դրել է Աստծո վրա

Սերժ Սարգսյանի վերջին, այսպես ասած՝ բացառիկ հարցազրույցին ուշ ենք անդրադառնում, որպեսզի հնարավոր կրքերը հանդարված լինեն։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» հաղորդաշարի մասին։ Սկսենք նրանից, որ այս հարցազրույցը դժվար է անվանել բացառիկ։ Ավելին, այն նույնիսկ դժվար է անվանել հարցազրույց։ Մենք շատ լավ գիտենք, թե ում կողմից է վերահսկվում եթերը, ինչպե՞ս են կազմվում հարցերը ու դրանց հետ կաված բոլոր տեխնիկական մասերը։ Ընդամենը պետք է նշել, որ Սարգսյանն ինչ-որ բաներ ուներ ասելու և դրանք ասելու համար, որպես հարթակ օգտագործեց Արմենիա հեռուստաընկերությունը։

Չխորանալով հարցազրույցի մանրամասների մեջ, միայն պնդենք, որ նա ասաց այն, ինչ բոլորս գիտեինք։ Իհարկե, ընթերցողը կարող  է զարմանալ, քանի որ Սերժ Սարգսյանը բոլոր հարցերին պատասխանեց հանգստացնող և դրական երանգներով։ Իրականում սակայն, հարցազրույցը պետք է այլ կերպ նայել։ Անհրաժեշտ է լսել Սարգսյանի պատասխանները և հասկանալ հակառակը։ Այդ պատասխաններն իրականության հետ կապ չունեցող պատասխաններ են կամ ընդհանրապես իրականությունը խեղող պատասխաններ։

Բերենք ընդամենը մեկ օրինակ։ Սարգսյանն ասում էր, որ կրթությանը հատկացվող գումարները չեն նվազել։ Հակառակը, այդ ոլորտում աճ կա։ Քանի որ կան կրթաթոշակներ։ Սկսենք նրանից, որ սա ինքնին աբսուրդ է։ Այսինքն, դու քո երկրի բյուջեն կառուցում ես, հուսալով, որ երրորդ երկրի ինչ-որ ֆոնդեր, քեզ փող են տալու։ Իսկ եթե մի գեղեցիկ օր որոշում են չտա՞լ, կամ նվազեցնել այդ գումարները, ինչպես եղել է բազմիցս։ Աբսուրդ է նաև այն պատճառով, որ հստակ ամրագրված է թվերի տեսքով։ Այս տարվա բյուջեում, կրթությանը հատկացվող ֆինանսավորումը կրճատվել է։ 

Սարգսյանի խոսքի ամենաուշագրավ հատվածը թերևս Աստծո անունը երեք անգամ հիշատակելն էր։ Եթե անգամ լինենք բարեպաշտ հավատացյակներ ու այդ դիտանկյունից նայենք, ապա հարկ ենք համարում պնդել, որ մեր վիճակը ծայրահեղ վատ է։ Այնքան վատ, որ նույնիսկ Սարգսյանն է իր հույսը դրել Աստծո վրա։ Եկեք ընդունենք, որ դա չի պատշաճում որևէ լուրջ քաղաքական գործչի։

Ատոմ Ոսկանյան

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan