Հերթական «մուտիտը» և մեր մասին «մտածողները»

Օր չկա, որ այս իշխանությունները որևէ տխմար անակնկալ չմատուցեն մեր հասարակությանը: Արդեն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ամբողջ գիշեր չեն քնում և միայն մտածում են, թե ինչպես անել, որպեսզի ավելի բարդանա Հայաստանում ապրող մարդկանց կյանքը:

Այս անգամ խնդիրը կապված է աջ ղեկ ունեցող մեքենաների հետ: Մարդիկ նստել որոշել են, որ դա վտանգավոր ու սպառնալից է մեր առողջության համար, ուստի պետք է հանեն շրջանառությունից: Հասկանում ե՞ք, իշխանությունները մտահոգ են մեր կյանքի համար: Եփած հավի ծիծաղն անգամ կգա: Իրականում ինչ է տեղի ունենում:

Միջին վիճակագրական ընտանիքներ, կարողանում էին բավականին էժան, առանց իշխանությունների խառնվելու, համացանցով մեքենա պատվիրել Ճապոնիայից և մաքսազերծելուց հետո, այդ մեքենաները շահագործել: Այսինքն, սա մի ոլորտ էր, որտեղ, մաքսային տուրքը մտնում էր բյուջե, իսկ իշխանության վերին օղակներն էլ այսպես ասած փայ չունեին: Բնականաբար, այս ամենը հարված է Հայաստան մեքենաների խոշոր խմբաքանակներ ներկրողներին: Ներկրողները ես ու դու չենք, հարգելի ընթերցողները: Ներկրողները բոլորիս են հայտնի թե ովքեր են: Եթե անգամ դա մեծ կազմակերպություն չէ, այլ այսպես ասած դալալներ են, ապա նրանք նույնպես կապված են իշխանության հետ որոշակի կապերով ու պարզապես չեն կարող դաշտից դուրս գործել:

Հիմար վիճակագրությունը, որը ներկայացնում է համապատասխան կառույցը, հետևյալն է: ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ճանապարհներին 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 3,241 ավտովթար, որից 309-ը՝ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ: Նշված ավտովթարների հետեւանքով մահացել է 16 մարդ, տուժել՝ 490 մարդ:

Այստեղ գործ ունենք մի շատ հիմար տրամաբանության հետ: Եթե 309-ը տրանսպորտամիջոց մասնակցել է այդ վթարներին, դա դեռ չի նշանակում, որ այդ տրանսպորտամիջոցների վարորդներն են մեղավոր: Այսինքն, տեղի է ունենում փաստերի պարզ մանիպուլյացիա:

Հաջորդ հանգամանքը: Շատ հավանական է, որ ինչ-որ հարուստ մեկը, մեծ խմբաքանակով ավտոպահեստամասեր է ներկրել, որոնք վերաբերվում այդ ղեկերի փոփոխությանը և շատ արագ անհրաժեշտ է այդ ամենը սպառել: Սրանով էլ կարող է պայմանավորված լինել այս հապճեպ փոփոխությունը: Նույնականացման քարտերի պատմությունը բոլորս ենք հիշում: 

Ինչ էլ ուզում է լինի, կարծում ենք, աջակողմյան ղեկով մեքենաների տերերը, բոլոր հիմքերն ունեն ընդվզելու ու այս որոշման դեմ մինչև վերջ պայքարելու համար:

Զաբել Եսայան

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan