Լավագույն Սարգսյանը, լռող Սարգսյանն է

Սարգսյան ազգանունով քաղաքական գործիչների մոտ, խոսելը չի ստացվում: Սարգսյան ազգանունը Հայաստանում բավականին տարածված է և այդ ազգանունով քիչ գործիչներ չկան: Որքան փորձեցի հիշողությունս փորփրել ու գտնել նրանց մեջ մեկին, որը կունենար հռետորություն կամ ընկալելի հոդաբաշխ միտք՝ բացառիկ ինտելեկտով, պարզապես չգտա:

Այս շարքում, բացառություն չէ նաև Արամ Սարգսյանը: Իհարկե, նա իր վրա աշխատել է, ինչ-որ նոր տերմիններ է սովորել, միտքը բավականին հղկել է, ինչպես կասեին մանկավարժաները՝ առաջընթաց կա, բայց աշխատելու տեղ շատ ունի: Բնական է, որ այդ առաջընթաց ասվածն ի նկատի ենք ունենում, երբ նրա ներկայիս խոսքը համեմատում ենք 1999թվականի խոսքի հետ, երբ նա վարչապետ էր, 2003 թվականի խոսքի հետ, երբ ընդդիմադիր էր և այսպես շարունակ:

Խոսքի հղկումը, դեռ չի նշանակում տրամաբանված խոսք: Ինչպես գիտենք, նրանց դաշինքը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին: Այդ հարցով, նրանք պատրաստվում են դիմել Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքին: Խնդիրն այստեղ չէ: Բնական է, որ եթե գործում ես խորհրդարանական համակարգում, որևէ ձեռնարկի պաշտպանության համար, դիմում ես նույն դաշտում, այս դեպքում՝ ընդդիմադիր դաշտում գործող ուժին: Խնդիրը կայանում է նրանում, որ ժամանակին, Նիկոլ Փաշինյանը և այդ նույն Արամ Սարգսյանը, դեմ էին, որպեսզի Տեր-Պետրոսյանը համագործակցի Ծառուկյանի հետ: Եթե այլ անձիք գնային այդ քայլին, որևէ հարց չէր առաջանա: Բայց ահա այս երկուսի պարագայում, բնական  է որ առաջանում է, քանի որ շատ ժամանակ դեռ չի անցել և հետո՝ ի՞նչն է փոխվել:

Ու ահա, լրագրողի հիշեցմանը և պնդմանը, տեսեք թե ինչ պատասխան է տալիս Արամ Սարգսյանը. «Մենք թեկնածու ունենք, առաջադրել ենք, մնացածը: Մեր հայտը ներկայացնում ենք հանրությանը, իսկ Ծառուկյան խմբակցությանը ասում ենք՝ թեկնածու ունենք առաջադրել ենք, խնդրում ենք նայեք՝ որքան հնարավոր է Դուք էլ աջակցեք առաջադրենք: Էստեղ փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ ու Ծառուկյան դաշինքին, գտնում եմ՝ ոչ նպատակահարմար, որ գործին օգուտ չէ: Ավելի լավ է մեզ ու գործող իշխանությանը հակադրության տարեք, Ծառուկյանին ու իշխանությանը հակադրության տարեք, եթե ուզում եք փոփոխություն լինի, իսկ եթե չեք ուզում փոփոխություն լինի, ուզում եք շոու լինի, կռվեցրեք մեզ»

Դուք որևէ բան հասկացա՞ք, հարգելի ընթերցող: Անձամբ ես չհասկացա: Ասեմ թե ինչու: Մարդիկ չեն հարցնում Ծառուկյանի ղեկավարած ուժի հետ հակադրության մասին: Մարդիկ ընդամենը հարցնում են, թե ի՞նչն է փոխվել: Մարդիկ չեն տանում Արամ Սարգսյանին հակադրության: Ի՞նչ հակադրության մասին է խոսքը: Սակայն խնդրանքն եկեք ընդունենք ժպիտով: Արամ Սարգսյանն առանց միտումի անկեղծացել է: Թերևս ինքն էլ չի նկատել, որ անկեղծացել է, ասելով թե՝ մեզ հակադրության տարեք իշխանության հետ: Այսինքն, ինքն էլ գիտի, որ մարդիկ իրենց չեն ընկալում գործող իշխանության դեմ հակադրության մեջ: Անվճար խորհուրդ տանք պարոն Սարգսյանին: Քաղաքագիտական անասելի գոհար: Հարգելիս, քաղաքական ուժն ինքն է գնում հակադրության և որոշում իր քաղաքական գիծը, լրագրողները, հանրությունը, ընտրողները աջակցում են այդ հակադրությանը կամ չեն աջակցում:

Հարություն Մխիթարյան

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan