Վարչապետն ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական կողմի անդամներին՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացումը Երևանում և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: 

«Դա մեզ համար կարևոր իրադարձություն է: Համաձայնագիրը վերահաստատում է թե՛ մեր հանձնառությունը՝ շարունակել երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումները, թե՛ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել մեզ այդ գործընթացում»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Վարչապետը տեղեկացրել է, որ համաձայնագրի իրականացման  նպատակով կառավարությունում ընթացքի մեջ են համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները: Կարեն Կարապետյանը կարևորել է բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում  Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Հայաստանի անդամակցումը հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» և ՓՄՁ աջակցության «COSME» ծրագրերին, «Ստեղծագործ Եվրոպա»-ին միանալու և «Գործընկերության առաջնայնությունների» շուրջ  բանակցությունները հաջող ավարտին հասցնելը:

Ընդգծելով, որ համաձայնագրի վավերացումը լրացուցիչ ազդակ կլինի եվրոպական ընկերությունների համար՝ կառավարության ղեկավարը ներկայացրել է առկա  հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով գործող արտոնյալ ռեժիմները՝ Հայաստանը պետք է դիտարկել որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ԱՄՆ և Իրանի շուկաներ:

Վարչապետը պատասխանել է նաև եվրոպացի պատգամավորների մի շարք հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են համաձայնագրով նախատեսված քայլերի իրականացմանը,  տարբեր ոլորտներում նախաձեռնված  բարեփոխումներին, տնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին  և այլ խնդիրների:

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan