Այս ամենն ավելի քան անլուրջ է

Ընդհանրապես ես դադարել եմ կոմեդիաներ կամ հեռուստատեսային շոուներ նայել։ Մի փուլում նույնիսկ դիտում էի «Կիսաբաց լուսամուտները», սակայն հիմա, ԱԺ նիստերը լիովին լրացնում են ծիծաղախիտ բացը։ Շատ հանգիստ, օրվա հումորի չափաբաժինը կարելի է ստանալ այդ նիստերից։

Հերթական թամաշան տեղի ունեցավ երեկ, երբ քվեարկության էին դրել Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Այս օրենքն ընդունելու համար, անհրաժեշտ էր 63 ձայն։ Ընդդիմադիրները պնդում էին, որ այն Սահմանադրական օրենք է։ ընդհանրապես, այս բառակապակցության մեջ, ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը համաձայնության չեկան։ Ընդդիմությունից, այդ օրենքի Սահմանադրական լինելու մասին, հատկապես պնդում էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ահա իշխանությունից Դավիթ Հարությունյանն ասում էր հակառակը։ Մեկ այլ ընդդիմադիր, իրավաբան Էդմոն Մարուքյանը, այդպես էլ չկողմնորոշվեց, թե սա ի՞նչ որակի օրենք է, իսկ ահա իշխանական Հրայր Թովմասյանն ասում էր, որ այս օրենքը Սահմանադրական է։

Ինչևէ, թողնենք այս պարոններին միմյանց մեջ քննարկելու տեսական հարցեր ու գանք բուն խնդրին՝ քվեարկությանը և «Ելքի» բոյկոտին։ Լուսատախտակին երևաց 61 թիվը, սակայն Արա Բաբլոյանը պնդեց, որ օրենքն ընդունվել է։ Այնինչ անհրաժեշտ էր 63 ձայն։ «Ելքին» բորբոքեց հատկապես այս հանգամանքը և նրանք սկսեցին խփել սեղաններին ու ոգևորիչ ելույթներ ունենալ։

Իշխանական որոշ պատգամավորներ, թամաշայի հարցում ինձ հետ համաձայն էին։ Նրանք լիաթոք ծիծաղեցին այս ամենի վրա։ Իսկ ավելի ուշ, Էդմոն Մարուքյանը, բորբոքված տոնով ու կարմրառուշտ թուշիկներով, փորձում էր հասարակությանը բացատրել, որ այս օրենքը... թե ինչ էր ուզում բացատրել, ես այդպես էլ չհասկացա, բայց խորհրդի կարգով ասեմ, որ ոչ միայն այս օրենքը, այլ նաև շատ օրենքներ, հասարակության ընդհանրապես ոտքերին չեն ու բացատրելու կարիք չկա։

Հիմա գանք շոուի հիմնական մասին ու մաթեմատիկային։ Նիկոլը, Արարատը և այլոք, պնդում էին, որ օրենքը չի անցել։ Նրանք դա անում էին բարձր գոռալով և սրտացավ դեմքով։ Մեր դարի փանջունիները, բնական է, որ դրանով ցույց էին տալիս, թե տեսեք, ով հայ ժողովուրդ, մենք ինչպես ենք մտածում Ձեր մասին։ Իրականում ի՞նչ է տեղի ունեցել։ Բացատրեմ։ Ցանկացած նման օրենք ընդունելու համար, անհրաժեշտ է ձայների երկու երրորդ՝ 63 ձայն, իսկ ՀՀԿ-ն և Դաշնակցությունը միասին, ունեն 65 ձայն։ Սա նշանակում է, որ նրանք կարող են ընդունել ցանկացած օրենք, եթե ոչ այս նիստին, ապա գոնե հաջորդին։ Այնպես որ, հերթական էժանագին շոուն սարքելու կարիք չկա։

Զուբեյդա Հարությունյան

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan