Ծանոթացեք. ՀՀ վարչապետն է

Բոլորս ենք հիշում Կարեն Կարապետյանի շռնդալից վերադարձ հայոց քաղաքական երկնակամար։ Թե ինչ խոստումներ էր նա տալիս, ինչպիսի աճ էինք գրանցելու, դա արդեն ասելու չէ։ «Արևելյան վագրերը»՝ Չինաստանը, Թայվանը, Ճապոնիան, Սինգապուրը, շունչները պահած հետևում, թե արդյո՞ք Հայաստանը չի ստվերի իրենց գրանցած տնտեսական ձեռքբերումները։ 

Ընտրություններն անցան, խոստումները մոռացվեցին, Կարեն Կարապետյանի հավեսն էլ «փախավ»։ Հիմա նա խոսում է մեկ-մեկ՝ հերթապահ, պարզապես հիշեցնելու համար, որ Հայաստանի վարչապետն է։ Ու դեռ զբաղեցնում է այդ աթոռը։ Նախկին լուրջ ու մտահոգ տոնով հանձնարարականները չկան։ Կարոտում ենք նաև նրա լուրջ դեմքով բանախոսություններին, երբ խոսում էր ոչնչի մասին։ 

«Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր»։ Այս մասին ասել է Կարեն Կարապետյանը։ Հավատացեք, մեծ գյուտ է արել։

Իսկ այնուհետև շարունակել է. «Հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկում եմ ՏՄՊՊՀ նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկումը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխությունների օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար»։

Հետաքրքիր է, որ կարագի, ձվի և այլ առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գների թռիչքային աճի ժամանակ, Կարեն Կարապետյանն այս մասին չէր խոսում։ Հիմա նոր է հիշել, որ նման գործառույթ ունի։ Իսկ այս հանգամանքի հետ կապված, պարոն Կարապետյանին հուշենք, որ նրա մտահոգությունը պետք է լիներ ոչ թե գնազսպման մեխանիզմների ՛շուրջ, այլ տրամագծորեն հակառակ մեկ այլ խնդրի վերաբերյալ՝ ինչու՞ գները մեզանում, հատկապես տոնական օրերին, համառորեն չեն նվազում։ Ամբողջ աշխարհում, տոնական օրերին, զեղչերն հասնում են հիսուն, երբեմն նույնիսկ յոթանասուն տոկոսի։ Այս մասին պետք է խոսել, ոչ թե մտածել, թե ինչպես անել, որ Հայաստանում գները չթանկանան։

Մարիա Պախուցկայա

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan