Թուրքիան փորձում է իր ուսերից գցել պատասխանատվությունը. Շարմազանովը հայ- թուրքական արձանագրությունների մասին

Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի նախապայմաններով ստորագրելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ընդամենը Թուրքիայի ուսերից պատասխանատվությունը գցելու փորձ է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«2009թ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են առանց նախապայմանների, իսկ այն, ինչ ասում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ներառված չի եղել դրանցում. դրանց հիմքում ընկած էր առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև  դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով, իրականության խեղաթյուրում է, և Թուրքիան դրանով փորձում է իր ուսերից պատասխանատվությունը գցել: «Թուրքիայի ղեկավարությունը իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության շահերից: Նրանք հայտարարել էին «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության մասին, սակայն այդ երկիրը գրեթե զրոյի է հասցրել հարևանների թիվը, ում հետ խնդիրներ չունի: Սրան է հանգեցրել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Մենք մերժում ենք ցանկացած նախապայման և հայ-թուրքական արձանագրությունները կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ  նույնքան անտրամաբանական է, որքան որ, օրինակ, մենք հայ-թուրքական հարաբերությունները կապենք Կիպրոսի խնդրի հետ»,- շեշտեց Շարմազանովը:

Անդրադառնալով օրերս Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարո Փայլանի վրա հարձակվելու միջադեպին` ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ դա վկայում է այն մասին, որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունն անցած 100 տարիներին ոչինչ չի սովորել, բայց ոչինչ էլ չի մոռացել:

«Ժամանակին Ֆրանսիայի բուրբոններին տված այս գնահատականը կարելի է տալ Թուրքիայի քաղաքական ղեկավարներին: Եթե նրանք 100 տարի առաջ քարերով սպանում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապին, ապա այսօր նրանց հետնորդները Թուրքիայի խորհրդարանում արդեն որերորդ անգամ փորձում են բռունցքներով խնդիր լուծել ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ: Քանի դեռ Թուրքիայի ղեկավարները գնում են ժխտողական քաղաքականության ճանապարհով, մենք պետք է գիտակցենք, որ Թուրքիա և ժողովրդավարություն ու Թուրքիա և հանդուրժողականություն բառերը միմյանց հետ որևէ առնչություն չունեն»,- եզրափակեց Շարմազանովը:

 

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan