Այս տարի տնտեսական ընդհանուր իրավիճակը շատ ավելի լավ է, քան մենք ակնկալում էինք. Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փաստում է, որ անցնող տարում տնտեսական իրավիճակը ակնկալվածից լավ է: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը` անդրադառնալով 11 ամիսներին տնտեսական ակտիվության 7.3 տոկոսանոց աճին և տարեվերջին տնտեսական աճի սպասվող տեմպերի փոփոխությանը:

«Տնտեսական ակտիվության աճը չպետք է շփոթել տնտեսական աճի հետ: Հնարավոր է այս ամիսների ծավալների աճ լինի, բայց շահույթն ու աշխատավարձերը, որոնք կազմում են տնտեսական աճը, նույն տեմպով չաճեն, որքան ակտիվության ծավալներն են: Այնուամենայնիվ մենք վստահ ենք, որ իրական աճը կգտնվի 5.5-6 տոկոսի սահմաններում»,-ասաց նախարարը:

Հարցին ի պատասխան` հնարավոր է արդյոք այս պայմաններում վերանայվի հաջորդ տարվա համար 4.5 տոկոս աճի կանխատեսումը` Վարդան Արամյանը նշեց, որ այդ ցուցանիշի համար հիմք են ծառայել երկարաժամկետ մոդելն ու տնտեսական ֆունդամենտները: «Մենք հիմա, այո, ունենք տնտեսական ակտիվության առաջանցիկ տեմպեր, քան ակնկալում էիք, ինչից կախված տնտեսական աճը, իհարկե, կտարբերվի: Բայց մենք, որպես ֆինանսների նախարարություն, պահպանողական վարքագիծ ենք ցուցաբերում: Երբ դու գնում ես քո նշած տիրույթի վերին սահմաններով և հետագայում դա չի իրականանում, բնականաբար, դրանից ածանցված հարկերն էլ սխալ ցուցանիշ ես կանխատեսում ու սխալ նախագիծ ես ներկայացնում: Դա նշանակում է, որ ցանկացած գնով հարկային մարմինները տնտեսվարողներից պետք է կորզեն հարկերը, սա խիստ վտանգավոր  կարող է լինել»,-նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է ապագայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 10 հազար դոլարի շեմին հասցնելուն, ապա Վարդան Արամյանը կարծում է, որ դա անհասանելի ցուցանիշ չէ, այնուամենայնիվ շատ աշխատելու անհրաժեշտություն կա:  Նախարարը նկատեց, որ նման ցուցանիշի հասնելու համար անհրաժեշտ են համալիր փոփոխություններ: «Երբ քեզ մոտ անընդհատ արտահանման սեկտորն է աճում ու դա աճում է ի հաշիվ արտադրողականության և ավելի արագ է աճում, քան քո առևտուր անող երկրներում, դա հանգեցնում է փոխարժեքային ճշգրտումների` արժևորման ուղղությամբ: Ես չեմ կարծում. որ այդ ցուցանիշը անհասանելի է: Բայց դրա համար պետք է լավ աշխատել, պետք են ներդրումներ, բարեփոխումներ, լավ ենթակառուցվածքներ, այն, ինչ մենք դրեցինք 2018-ի բյուջեի հիմքում»,-ավելացրեց նախարարը:

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan