Տարին ավարտում ենք գնաճի նպատակի տատանումների թույլատրելի միջակայքում. ՀՀ ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթ է ունեցել ԿԲ-ում 2017 թվականի տարեմուտի ընդունելությանը, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Արթուր Ջավադյանը նշել է.

«Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ,

Հարգելի գործընկերներ, հյուրեր

Ողջունում եմ ձեզ՝ ավանդույթ դարձած տարեմուտի այս միջոցառմանը, որի ընթացքում կներկայացնեմ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովման գործընթացում Կենտրոնական բանկի դերակատարումը:

Առկա մակրոտնտեսական կայունության ձևավորմանը Կենտրոնական բանկը շարունակել է նպաստել գների կայունության ապահովման միջոցով: Գնաճային սպասումների նվազման պարագայում դեռևս 2015 թվականից վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 12 անգամ: Ընդհանուր 4.5 տոկոսային կետով տոկոսադրույքի նվազեցումը ԿԲ-ն իրականացրել է արտաքին աշխարհի և ներքին տնտեսության ռիսկերի կշռմամբ: 

Կենտրոնական բանկի ճկուն քաղաքականությունը որոշակիորեն մեղմել է Հայաստանի տնտեսության վրա արտաքին ցնցումների բացասական ազդեցությունները, և փաստ է, որ  տարածաշրջանի երկրներից Հայաստանի Հանրապետությունում են արձանագրվել նվազագույն տատանողականությամբ տնտեսական ցուցանիշներ: Ներկայումս ակնհայտ են տնտեսական աճի համար հենասյուն հանդիսացող գնաճային կայուն միջավայրի առկայությունը, տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի աճի միտումները:  2017 թվականն ավարտում ենք գնաճի նպատակի տատանումների թույլատրելի միջակայքում:

Ընդամենը 2 շաբաթ առաջ Ֆիտչ վարկանշային կազմակերպությունը Հայաստանի տնտեսության հեռանկարը կայուն զարգացողից փոխել է դրական զարգացողի, ինչի համար կարևոր  գործոն է հանդիսացել  նաև Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը, որը  Ֆիտչը կրկին գնահատել է վստահելի:

Կենտրոնական բանկը, գների կայունության ապահովմանը զուգահեռ, մշտապես կարևորել է ֆինանսական կայունության ապահովումը, որը 2018 թվականից, գների կայունության հետ հանդիսանալու է Կենտրոնական բանկի հիմնական նպատակ, ինչը ժամանակի մարտահրավեր է և միտում է դարձել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: 

Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման խնդրի ներքո մեր  գործողությունները, ի թիվս այլոց, ուղղված են ֆինանսական համակարգում մրցակցության խորացմանը, վարկավորման և ներգրավված միջոցների  ժամկետայնության աճին և ապադոլարիզացիային, որոնք տնտեսության վարկավորման հետագա աճի կարևորագույն նախապայմաններ են: Այս քաղաքականությունը հիմնականում իրականացվել է տարբերակված պարտադիր պահուստավորման նորմատիվային գործիքի կիրառմամբ, և քաղաքականության դրական արդյունքներն ակնհայտ են: Վարկերի և ավանդների դոլարիզացման մակարդակի նվազեցման վերաբերյալ փաստվում է նաև վարկանշային կազմակերպությունների կողմից, ինչը վերջիններիս գնահատմամբ անհրաժեշտ է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից: Կայուն է գնահատվել նաև բանկային համակարգը՝ բնութագրելով այն «բարձր կապիտալացված»:

Օգտվելով առիթից, մեկ անգամ ևս բարձր գնահատենք ֆինանսական ինստիտուտների և հատկապես բանկերի  ճկուն գործունեությունը, ինչի շնորհիվ մեր քաղաքականության արդյունքներն ավելի արագ են առարկայական դառնում: Արժե նաև հիշել, որ անցնող տարիներին տեղի են ունեցել համաշխարհային մասշտաբի մի քանի ցնցումներ, որոնք շատ պետությունների ստիպել են պետական միջոցների էական ներարկմամբ փրկել և կայունացնել ֆինանսական համակարգը: Մեր դեպքում դրա անհրաժեշտությունը չի եղել և չկա: Ավելին, չնայած ճգնաժամային տարիների տնտեսության իրական հատվածից բխող ռիսկերին, բանկերը վարկավորել են տնտեսական ներուժն ավելացնող ոլորտները, գիտակցելով, որ իրենց գործունեությամբ որոշակիորեն կնպաստեն տնտեսական աճին: Տնտեսությանը ֆինանսական միջոցների տրամադրման գործում մշտապես ակտիվ են եղել նաև վարկային կազմակերպությունները:

Արդյունքում՝ վերջին տասը տարիներին գրեթե եռակի ավելացել է տնտեսությունում ֆինանսական համակարգի միջնորդությունը բնութագրող Վարկ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը: Այս տարիներն ուղեկցվել են նաև մի շարք որակական զարգացումներով, ինչպիսիք են բանկային ծառայություններից օգտվողների և ծառայությունների հասանելիության էական աճերը, վարկերի տոկոսադրույքների դինամիկ նվազումը և այլն: Երկարաժամկետ հատվածում բանկերի ֆինանսական կայունության ամրապնդմանն ուղղված նվազագույն կապիտալի նոր սահմանաչափի բարձրացման արդյունքում բանկերն այսօր բավարար իրացվելի և կապիտալացված են, որպեսզի ապահովեն տնտեսության վարկերի պահանջարկը:

Մշտապես ուշադրության կենտրոնում են եղել տնտեսության թիրախային ոլորտներում և տարբեր սոցիալական խմբերին երկարաժամկետ և մատչելի վարկային ծրագրերը, որոնց ուղղությամբ Կենտրոնական բանկը համագործակցում է միջազգային կառույցների, Կառավարության և ֆինանսական հաստատությունների հետ:

Հաշվետու տարում շարունակվել են ֆինանսական համակարգի կայունության և զարգացման դրական միտումները: Բանկային համակարգը ապահովել է ակտիվների և վարկերի մոտ 10-ական տոկոս աճ: Տարին կամփոփեն հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով նաև վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերություններն ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները: Գնահատելի է ապահովագրական ընկերությունների հետևողական ջանքերը հասարակության մոտ ապահովագրական մշակույթի ձևավորման և կայացման գործում: Հատկանշական է կենսաթոշակային համակարգի ֆոնդերի կուտակային միջոցների աճի արագացումը: Ֆոնդերի ընդհանուր միջոցներն արդեն հատել են 105 մլրդ դրամի շեմը կամ ՀՆԱ-ի մոտ 2.0%-ը: Այս ֆոնդերի պրոֆեսիոնալ կառավարումը հնարավորություն է տվել ապահովելու բարձր եկամտաբերություն:

Իհարկե, Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում է եղել նաև օրենքով ամրագրված մյուս խնդիրների իրականացումը:

Մասնավորապես՝ կարևորվում է ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթության ոլորտում տարվող աշխատանքը, որից առանձնացնենք գիտության և կրթության նախարարության հետ համատեղ մշակված և ներկայումս արդեն իսկ փորձարկման փուլում գտնվող՝ ֆինանսական կրթման ինտեգրումը դպրոցներում:

Վճարահաշվարկային համակարգի զարգացման խնդրի շրջանակներում հատկանշական է ԱՐՔԱ համակարգի համագործակցության մեկնարկը «ՄԻՌ» վճարային համակարգի հետ, ինչի շնորհիվ ԱՐՔԱ քարտերը կարող են սպասարկվել «ՄԻՌ» վճարային համակարգի ենթակառուցվածքում, և «ՄԻՌ» վճարային համակարգի չիպային հավելվածի կիրառմամբ թողարկվել են առաջին ԱՐՔԱ չիպային քարտերը:

Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ գների կայունության և ֆինանսական կայունության ապահովման նոր կառուցակարգի ներքո, Կենտրոնական բանկը շարունակելու է պատրաստակամորեն իրագործել իր հիմնական նպատակները, որի ընթացքում շարունակելու է առաջնորդվել Սահմանադրությամբ տրված անկախության աստիճանի պահպանմամբ, ինչը տասնամյակներ շարունակ տեսությամբ և փորձով ապացուցված արդյունավետ ուղին է:  

Մեծարգո Նախագահ, հարգելի գործընկերներ, հյուրեր:

Շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող 2018 թվականը լինի խաղաղության, կայունության ամրապնդման և շարունակական ձեռքբերումների տարի:

Շնորհակալություն»։ 

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan