Չի կարող մի պետություն մեկ այլ անկախ պետությանը կարգավիճակ տալ. Շարմազանովն արձագանքել է Հասանովի հայտարարությանը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տալ ավելի ընդարձակ ինքնավարություն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանում էլ շատ լավ հասկանում են, որ նման հայտարարությունները հիմնազուրկ են և անհեթեթ: «Ի՞նչ է նշանակում Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարության ավելի բարձր կարգավիճակ: Ինչպե՞ս կարող է մի պետությունը մեկ այլ անկախ պետության տալ ինչ-որ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փաստացի անկախ պետությունն է, և Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը նույն օրենսդրական հիմքերով փաստացի առանձնացել են Խորհրդային Միությունից»,- շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը կարծում է, որ դա եղել է ընդամենը հայտարարություն ներքին սպառման համար, սակայն ուշացած է, հիմնազուրկ և ոչինչ չտվող: «Կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, կան երեք սկզբունքներ, որտեղ հստակ ամրագրված է ինքնորոշման իրավունքի իրացումը, կա նաև ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան հայտարարությունը, որտեղ ընդունվում է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման գաղափարը, նաև նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որտեղ ևս նշվում է երեք սկզբունքների միասնական կիրառման մասին: Այս իմաստով նման հայտարարություններն անիմաստ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Չի կարող մի անկախ երկիրը մեկ այլ անկախ երկրի տրամադրել կարգավիճակ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա շեշտեց, որ բանակցությունները գնում են, իսկ Հայաստանը հաստատ դրա շուրջ չի բանակցում: «Հայաստանը բանակցում է երկու կարևոր հարցերի շուրջ, ինչի մասին խոսել է Հայաստանի Նախագահը Ժնևում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Նա հստակ նշել է, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս: Երկրորդը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները մեզ համար շատ կարևոր են: Այս երկու հարցերում Հայաստանը և Արցախը որևէ զիջման գնալու խնդիր չունեն: Եթե ադրբեջանցիները փորձում են սա ներկայացնել որպես փոխզիջում, ընդամենը մի բան կարող ենք ասել՝ բարև ձեզ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

 

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan