Երևանցիների շուրջ 68 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում կատարված փոփոխությունները գնահատել է դրական

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով մայրաքաղաքի բնակիչները գնահատել են 2017 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության արդյունքների հրապարակմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը նշել է, որ դեկտեմբերի 16-22-ն իրականացված հեռախոսային հարցման արդյունքների համաձայն, անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցվածների 67.9%-ը գնահատել է դրական: Բնակիչների 34.3%-ը որպես Երևանի առջև ծառացած ամենակարևոր խնդիր նշել է հասարակական տրանսպորտը: Երկրորդ տեղում աղբահանությունն ու մաքրությունն է՝ 29.1%, որին հաջորդում են բնապահպանության հետ կապված խնդիրները՝ 12.4%-ով: Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած դրական փոփոխությունների շարքում քաղաքացիների հարցման արդյունքում 20.2% արդյունքով առաջին տեղում է այգիների բարեկարգումը: Հաջորդաբար դրական են գնահատել նաև խաղահրապարակների կառուցումը՝ 18.7%, բակերի բարեկարգումը՝ 17.6%, կանաչապատ տարածքների ավելացումը՝ 16.5%, քաղաքի արտաքին տեսքի բարելավումը՝ 15.3%, ճանապարհաշինությունն ու փողոցների ասֆալտապատումը՝ 15.2% և նստարանների տեղադրումը՝ 14.5%: 
Հարցին, թե ինչ ծրագրեր ու միջոցառումներ կցանկանային, որ իրականացվեն Երևանում, քաղաքացիների 26.8%-ը նշել է մշակութային բաղադրիչը: Կանաչապատ տարածքների ավելացումն ու խաղահրապարակների կառուցումը 2-րդ և 3-րդ տեղերում են՝ համապատասխանաբար 23.7% և 21.6% հարաբերակցությամբ։
Առանձին գնահատվել են նաև քաղաքային տրանսպորտի, մաքրության պահպանման, բնակիչների անվտանգության, կանաչապատման, մշակութային կյանքի և արտաքին լուսավորության բաղադրիչները։ Վերջինի մասով, ըստ երևանցիների, քաղաքի ամենալուսավոր հատվածը կենտրոնն է, իսկ ամենաքիչ լուսավորվածը՝ Նուբարաշեն վարչական շրջանը:
Երևանում զբոսաշրջության զարգացման համար որպես գերակա ուղղություններ երևանցիները հատկանշել են հին շինությունների պահպանումն ու զբոսաշրջիկների համար գների արհեստական բարձրացման անթույլատրելիությունը:
«Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության շրջանակում գնահատվել է նաև վարչական շրջանների աշխատանքը՝ կանաչապատման, լուսավորության, անվտանգության և մաքրության չափանիշներով: 1-5 բալանոց համակարգով, ներկայացված յուրաքանչյուր բաղադրիչի մասով առանձին, վարչական բոլոր շրջանները ստացել են 3 և ավելի միավոր: 
Վարչական շրջաններից յուրաքանչյուրում վերջին մեկ տարում բոլոր ուղղություններով կատարված փոփոխություններն էլ հարցվածների մեծ մասը գնահատել է դեպի լավը: 
Հարցման մասնակիցների 77.4%-ն էլ դրական է գնահատել Երևանի ընդհանուր արտաքին տեսքը: 
Այս տարի 1-5 բալանոց սանդղակով գնահատվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը, որը հարցվածների գնահատականների ամփոփման արդյունքում կազմել է 4.1 միավոր: Սա, ըստ «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի, բավականին բարձր ցուցանիշ է: Նա նաև հավելել է, որ նույն չափորոշիչով գնահատվել է նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը, որի արդյունքում ամենացածր բալերը ստացել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: 
Անդրադառնալով հարցման արդյունքներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է նման հարցումների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս հստակեցնելու համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրած ուղղությունները՝ դրանք բարելավելու ուղղությամբ առավել նպատակային քայլեր ձեռնարկելու համար: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ բակերի բարեկարգման, կանաչապատման և մյուս ծրագրերը լինելու են շարունակական, ինչն ամրագրված է նաև արդեն հաստատված Երևանի զարգացման հնգամյա ծրագրում: 
«Հետազոտության արդյունքները փաստում են, որ տարեցտարի նկատվում է դրական տեղաշարժ, ինչը Երևանի քաղաքապետարանի կողմից կատարած փոփոխությունների ամենալավ ցուցիչն է: Միաժամանակ, այն ուղղություններում, որտեղ առայժմ կան որոշակի դժգոհություններ, մասնավորապես, հասարակական տրանսպորտի, աղբահանության, առանձին դեպքերում էլ արտաքին լուսավորության, կարող եմ վստահեցնել, որ մեծ ծավալի աշխատանք է տարվում՝ նկատված թերությունները շտկելու ուղղությամբ: Մասնավորապես, ժամանակակից տրանսպորտային սպասարկում ունենալու նպատակով միջազգային խորհրդատու կազմակերպության կողմից կատարվում են ուսումնասիրություններ՝ համակարգային փոփոխությունների իրականացման և երթուղային նոր ցանցի ստեղծման ուղղությամբ: Աղբահանության մասով էլ մենք նախ «Սանիթեք»-ի հետ միասին կարողացանք ապահովել նախկինի համեմատ շատ ավելի լավ աղբահանություն և սանմաքրում: Ընթացիկ որոշ դժգոհությունները վստահաբար կշտկվեն: Այդ հարցում մեզ օգնում են նաև բնակիչները՝ տարբեր հարթակներում, սոցցանցերում իրազեկելով առկա թերությունների մասին: Հաջորդ փուլում պլանավորում ենք կոնսերվացնել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը և դրանց փոխարեն նորի կառուցումը:
Հաջորդ փուլում արդեն նախատեսում ենք աղբի վերամշակման գործարանի կառուցումը: Սակայն ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ մաքուր Երևան ունենալու գրավականը նաև քաղաքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի դրսևորումն է: Ինչ վերաբերում է քաղաքային լուսավորությանը, ապա տեղեկացնեմ, որ 2018 թվականին 28 փողոցում նախատեսվում է փոխարինել լուսավորության ցանցը՝ նոր լեդ լուսատուներով: Այս ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացվեցին Իսակովի և Մաշտոցի պողոտաներում և մի քանի փողոցներում: Էներգախնայողության հաշվին հնարավոր կլինի շարունակել այս ծրագիրը: Հավելեմ նաև, որ նոր կառուցվող ճանապարհների ծրագրերում ևս հաշվի է առնվում այս մոտեցումը», - նշել է Արմեն Հարությունյանը և ևս մեկ անգամ վստահեցրել, որ քաղաքային իշխանությունները հետամուտ կլինեն քաղաքացիների կողմից առանձին ոլորտներում հատկանշված բարեփոխումների իրականացմանը:

 

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan