Որքա՞ն է շարունակվելու անպատժելիությունը

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի պատահար գործը կարծում եմ, դեռ մեր բոլորի հիշողությունների մեջ վառ է։ Վարդանին դատեցին և ազատազրկեցին այն բանի համար, որ ոչ իր մեղքով, մութ գիշերով, հարվածել էր արագընթաց ճանապարհի մեջտեղում կանգնած մեքենային։ Անշուշտ, տեղի ունեցավ դժբախտություն, որի համար չենք կարող ցավ չապրել, սակայն Վարդանն անմեղ էր։

Ավելի վատ իրավիճակ էր Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդու մասնակցությամբ միջադեպին։ Այստեղ արդեն դեպքը տեղի ունեցավ օրը ցերեկով։ Անչափահասի մասնակցությամբ, մեքենա առևանգելով։ Մարդուն մահ պատճառվեց միայն այն բանի համար, որ նա իր աշխատանքն էր կատարում։ Այդ անչափահասը ոչ միայն չպատժվեց, այլ նաև, մի քանի ամիս անց, կասկածելի հանգամանքներում ոսկե մեդալ ստացավ երկրի նախագահի աթոռը զավթած անձի կողմից։

Գանք մեր օրերի հերոսին, այսպես ասած՝ «Ճվճվ Արոյի» որդուն՝ Սաքուլիկին։ Սույն անձը, մեկ անգամ չէ, որ տարբեր պատահարների արդյունքում հայտնվել է ոստիկանությունում։ Այդ պատահարները ոչ միայն տրանսպորտային են եղել, այլ նաև որոշակի քրեական տարրեր պարունակող։ Սակայն նա միշտ ջրից չոր է դուրս եկել, հիմնականում մորական պապի հաշվին։

Նրա մասնակցությամբ գրանցված դժբախտությունը՝ երկու ոստիկանի մահը, թերևս այս համակարգին պետք է մտածելու տեղիք տա։ Աջ ու ձախ հոխորտացող Վովա Գասպարյանը պետք է հասկանա, թե ովքեր են աշխատում իր համակարգում և ինչպես է ստացվել, որ մինչ օրս, Սաքուլիկն ու նրա նման բազմաթիվ անձիք դեռ ազատության մեջ են։ Ոչ միայն պետք է սա հասկանա, այլ նաև պետք է քաջություն ունենա պատասխան տալու այս ամենի համար։

Իհարկե վատ է նաև այն, որ հասցրել են մի աստիճանի, երբ հույս ունես, թե ոստիկանի մահն ինչ-որ բան կփոխի և այս իշխանություններն ինչ-որ կերպ կսթափվեն։ Սակայն հավատացեք, նրանք շարունակելու են զբաղվել իրենց կեղտոտ հովանավորչությամբ և հերթական Սաքուլիկներ բուծելով։

Զաբել Ռուբինյան

Մենք կնկարագրենք Ձեր կյանքը երեք բառով (Թեստ) Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Կենտրո՞ն, կոֆե՞ Մերժվածների երկիր Հայաստան Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Բաղրամյան պողոտայում չորս մեքենա է բախվել. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է Արցախում շահագործման կհանձնվի 6 փոքր հիդրոէլեկտրակայան Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Սևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 18-ի ամփոփագիրը Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը 10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն
Տեսեք, թե ինչ նախանձելի պայմաններում են անցնում Լուսինե Թովմասյանի հանգստյան օրերը (լուսանկարներ) Էմմին Երեւանում զբոսնել է որդու հետ Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել. Վահագն Գալստյանն առաջին անգամ խոսում է ամուսնալուծության և նոր սիրելիի մաս... Մենք կնկարագրենք Ձեր կյանքը երեք բառով (Թեստ) Տնական երշիկ շատ պարզ բաղադրատոմսով. այն փորձելով՝ այլևս երբեք չեք գնի Արմինկան հպարտացել է իր 4600$ արժողությամբ պայուսակով (Լուսանանկար) Թագուհի՞, իշխանուհի թե՞ մոխրագույն մկնիկ․ ինչպիսի ինքնագնահատական ունեն կանայք՝ ըստ իրենց կենդանակերպի նշանի Գիտնականներն ապացուցել են, որ օրական 3 բաժակ սուրճը երկարեցնում է կյանքի տևողությունը Խրախճանք, ալկոհոլային խմիչքներ...հարբածության հետևանքները կարելի է թեթևացնել հետևյալ... Ասում ես ատում եմ, սակայն խանդում ես. սիրո դաժան օրենքներ, որոնք հնարավոր չէ...
website by Sargssyan