Արդեն ծիծաղելի չէ

Պարզվում է, «Ելքին» սկսել է հուզել թանկացումների և հարկային բեռի ավելացման հարցը։ Այնքան է հուզում, որ նրանք որոշել են հունվարի 19-ին երթ անցկացնել այդ երկու երևույթների դեմ։ Ավելին, նրանք նույնիսկ հայտարարություն են տարածել, որի մեջ ասվում է. Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին «Ելք» դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը»։ 

Իսկ հետաքրքիր է, «Ելքը» նո՞ր իմացավ թանկացումների մասին։ Նո՞ր իմացավ որ հարկային օրենսգիրքում փոփոխություններ են եղել, դա այն դեպքում, երբ արդեն մեկ տարի նախագիծը շրջանառվում էր։ Երբ որ այդ փոփոխություններն ընդունում էին, ու՞ր էինք այդ խմբակցության պատգամավորները։ Արդյո՞ք ներկա էին, թե աչքերը կպել էր։ Իսկ երբ լեգիտիմացնում էին Սերժ Սարգսյանի իշխանությունը, չգիտեի՞ն, որ ամեն օր ավելի լավ ենք ապրելու։

Իհարկե գիտեին ընկերներ։ Ասեմ ավելին, նրանք հենց գիտակցված էին գնացել դրան։ Եվ հիմա էլ, այս հերթական անիմաստ աճպարարությամբ, շարունակում են այն շարքը, որն սկսել են։

Իհարկե, այս երթը ոչ մի տեղ չտանող, անիմաստ երևույթ է։ Երթի արդյունքում ոչ թանկացումներն են նվազելու, ոչ էլ՝ իշխանությունը հրաժարվելու է հարկերը բարձրացնելու քաղաքականությունից։ Դա բացառում ենք։ Իսկ ինչու՞ երթ, այլ ոչ թե հանրահավաք։ Հանրահավաքը ցույց կտա այս դաշինքի փողոցային պայքարի անընդունակությունն ու սնանկությունը՝ սակավամարդության տեսքով, իսկ այ ինչ-որ նեղ փողոցի մայթերով քայլելը, կարելի է ներկայացնել որպեսզ բազմամարդության էֆեկտ։ 

Հունվար ամիսը տաք է, ի փրկություն ազգիս հայոց։ Մարդիկ կարող են և զբոսնել, և երթի դուրս գալ։ Սակայն «Ելքի» մասով ստիպված ենք ասել, որ այս ամենն արդեն ծիծաղելի չէ, այլ ողբերգական է։

Սարգիս Քեհյան

Մենք կնկարագրենք Ձեր կյանքը երեք բառով (Թեստ) Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Կենտրո՞ն, կոֆե՞ Մերժվածների երկիր Հայաստան Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Բաղրամյան պողոտայում չորս մեքենա է բախվել. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է Արցախում շահագործման կհանձնվի 6 փոքր հիդրոէլեկտրակայան Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Սևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 18-ի ամփոփագիրը Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը 10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն
Տեսեք, թե ինչ նախանձելի պայմաններում են անցնում Լուսինե Թովմասյանի հանգստյան օրերը (լուսանկարներ) Էմմին Երեւանում զբոսնել է որդու հետ Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել. Վահագն Գալստյանն առաջին անգամ խոսում է ամուսնալուծության և նոր սիրելիի մաս... Մենք կնկարագրենք Ձեր կյանքը երեք բառով (Թեստ) Տնական երշիկ շատ պարզ բաղադրատոմսով. այն փորձելով՝ այլևս երբեք չեք գնի Արմինկան հպարտացել է իր 4600$ արժողությամբ պայուսակով (Լուսանանկար) Թագուհի՞, իշխանուհի թե՞ մոխրագույն մկնիկ․ ինչպիսի ինքնագնահատական ունեն կանայք՝ ըստ իրենց կենդանակերպի նշանի Գիտնականներն ապացուցել են, որ օրական 3 բաժակ սուրճը երկարեցնում է կյանքի տևողությունը Խրախճանք, ալկոհոլային խմիչքներ...հարբածության հետևանքները կարելի է թեթևացնել հետևյալ... Ասում ես ատում եմ, սակայն խանդում ես. սիրո դաժան օրենքներ, որոնք հնարավոր չէ...
website by Sargssyan