Էրդողանն ազատվում է ԱՄՆ-ից

Վերջին շրջանում, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները բարեկամական չես անվանի: Բացասական երանգները դրսևորվում են ոչ միայն պետությունների ուղիղ հարաբերություններում, այլ նաև այն ռազմաքաղաքական դաշինքում, որի մասն են կազմում երկու երկրներն էլ: Վերջին սկանդալը թերևս բոլորս ենք հիշում:

Թրամփն էքսցենտրի է և տարօրինակ: Պակաս որակներով հանդես չի գալիս նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որ փորձում է վերջնական բռնապետություն կայացնել Թուրքիայում և ստանձնել տարածաշրջանային առաջնորդի դերը: Քուրդիստան ստեղծելու անհաջող օպերացիան, էլ ավելի ամրապնդեցին այս առումով Էրդողանի դիրքերը:

Բացի այդ, Էրդողանը սկսել է կարգավորել հարաբերություններն Իրանի հետ, որոնք ավանադականորեն լարված են եղել: Իսկ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը, չի կարող ԱՄՆ-ի հետ հակասությունների չբերել:

Գյուլենի գործի և Էրդողանի թիկնազորի սկանդալները դեռ չավարտված, Էրդողանն անում է հաջորդ քայլը: Նա ԱՄՆ իշխանություններին մեղադրում է Թուրքիայում հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս քայլը տաքարյուն գործչի անհեռանկար քայլ է:

Սակայն Էրդողանը տաքարյուն չէ: Նա գնում է այս քայլին հստակ ու գիտակցված: «Այն մարդիկ, ովքեր հաջողության չհասան հուլիսի 15-ին, այժմ հեղաշրջում կազմակերպելու նոր ուղիներ են որոնում: Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել` քաղաքական նոր հեղաշրջման հասցեն Միացյալ Նահանգներում ընթացող դատավարությունն է», - հայտարարում էր Էրդողանը` նկատի ունենալով մի շարք թուրք պաշտոնյաների և գործարարների դեմ Մանհեթենի դաշնային դատարանում արդեն մի քանի ամիս շարունակվող քննությունը: 

Գործով անցնող անձը բիզնեսմեն է, որի ընկերություններն ըստ մեղադրանքի, աջակցել են Իրանին շրջանցել 2010-2015թթ. պատժամիջոցները: Իրանի խնդրով հարվածելով ԱՄՆ-ին, Էրդողանը մի քանի կիզակետ է մատնանշում: Ամեն դեպքում, այն հանգամանքը, որ նա փորձում է այլևս հրաժարվել ԱՄՆ տարածաշրջանային շերիֆի կարգավիճակից, կարծես թե ակնհայտ է:

Ատոմ Ոսկանյան

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan