Կինոյի գուրմանները և հայկական ֆիլմերը

Օրերս համացանցում հայտնվեց «Սուպեր մամա 2» ֆիլմը, չնայած այն հանգամանքին, որ ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում դեռևս չի ավարտվել: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, ֆիլմի հայտնվելը համացանցում հաքերների ձեռքի գործն էր: Սա անշուշտ վատ ու քրեածին երևույթ է: Թեմային անդրադարձավ նաև Հայկ Մարությանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված եւ համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման հետ: Այս օրերի ընթածքում ստացել եմ հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում ինձ և օգնություն առաջարկում: Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ինչպես նաև մեր թիմի անդամներին, ովքեր ինձ հետ հավասար այս ամանորյա օրերին գիշեր-ցերեկ հսկայական ծավալի աշխատանք կատարեցին: Ի՞նչ հասկացա այս օրերին. Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում և Սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները, և ես վստահ եմ մենք պայծառ ապագա ունենք:

Հ.Գ. Տեսանյութը ներբեռնող «հերոսներին» ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես և բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո անպայման ցուցադրելու ենք թե հեռուստատեսությամբ, թե KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը: Ուղղակի քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները: Այլապես Հայաստանում ֆիլմարտադրությունը ի սպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է»:

Հայկի հետ չհամաձայնվել չի կարելի: Անկախ հեղինակները և ստեղծագործողներն այսօր չունեն միջոցներ ֆիլմեր նկարահանելու: Իսկ նրանք, ովքեր կարողանում են միջոցներ հայթայթել, հետո շատ երկար ժամանակ, կինոթատրոններում ցուցադրելու միջոցով, փորձում են գոնե հետ բերել այդ գումարները: Իսկ պետական ֆինանսավորմամբ կամ վարչական համակարգի փողերով, շատ լավ գիտենք, թե գաղափարական ինչպիսի ազդեցությամբ ֆիլմեր են նկարահանվում, որոնք կոչված են միայն ամրապնդելու օրվա մտավոր տեռորը:

Կոնկրետ այս ֆիլմի վերաբերյալ, քննարկումներ եղան համացանցում: Ֆեյսբուքյան հայ օգտատերերի զանգվածը, իրանագետից միանգամից վերածվեց կինոքննադատի ու սկսեց պահանջել առնվազն «Լոբստերի» մակարդակի ֆիլմ, ինչը հավատացեք՝ ծիծաղելի է: «Սուպեր մամա 2» ֆիլմն իր տեսակի մեջ թեթև ժամանցային է ու ավելի սպասել չի կարելի: Ընդհակառակը, ֆիլմն իր տեսարաններով, առանձին պատկերներով և օպերատորական աշխատանքով բացառիկ որակի է: Ընդհանրապես, Հայկոյի մասնակցությամբ կամ պրոդյուսերությամբ ֆիլմերն առանձնանում են: Այդ ֆիլմերում մի տեսակ գույն գա, որը չես տեսնի մյուս հայկական ֆիլմերում: Այնտեղ ամեն ինչ մութ է: Իսկ տակառի մեջ ճանճ որոնողներին էլ մաղթենք ինտելեկտուալ էքստազի նոր հանգրվաններ

Մարիամ Մնացականյան

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan