Նախագահ Սարգսյանը հանձնարարել է գտնել գնաճի հետևանքների մեղմման գործիքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատու կառույցներից պահանջել է հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին: Այս մասին նա նշել է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով հունվարի 10-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ:

«Մենք պարտավոր ենք առանց հոգնելու, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ, մշտապես հանրությանը տեղեկացնել: Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը: Բոլորս՝ այստեղ նստած բոլորս, պարտավոր ենք մշտապես հանրությանը տեղեկացնել այդ պրոցեսների մասին: Վստահ եմ, որ մարդիկ կտեսնեն՝ մեր ասածները օբյեկտիվ են, թե օբյեկտիվ չեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահն ընդգծել է, որ այդ բացատրությունները ներկայացնելուն զուգահեռ մշտապես պետք է կանխատեսումներ անել, և դրանց համար պատասխանատու լինել:

«Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, պետք է մշտապես կանխատեսում անեն և հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Երբ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Եվ շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել: Նորից եմ կրկնում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այստեղ նստածներս, իրավունք ունենք ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկատվություն ունենալու»,-նշել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածել, թե ինչպես պետք է մեղմել այդ հետևանքները:

«Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, և պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ: Այսինքն՝ ես սա ասում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինչպես ենք փորձելու մեղմել հետևանքները: Եվ մյուսը, որ այս կետի մեջ է մտնում՝ պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլ նաև գործով, որ բյուջեով նախատեսված բոլոր եկամուտները հավաքագրվելու են: Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում»,-խորհրդակցության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan