Ինչպես ես, այնպես էլ ամբողջ մարզաշխարհը իհարկե նմանատիպ հիվանդագին հրապարակումներին լուրջ չենք վերաբերվում. պարզաբանում է Վաղինակ Գալուստյանը

Այսօր armtimes.com կայքում հրապարակում էր եղել այն մասին, որ իբր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի և որ Գագիկ Ծառուկյանը չի կատարում իր խոստումները. թե հիշյալ տեղեկատվությունը որքանով է համապատասխանում իրականությանը Slaq.am-ը զրուցել է Ըմբշամարտի ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղար Վաղինակ Գալուստյանի հետ:
 
«Ես չեմ դադարում զարմանալ որոշ լրատվամիջոցների և լրագրողների անառողջ երևակայության ու շարունակաբար ինչ-ինչ հերյուրանքներ տպագրելու մոլուցքի վրա:
 
Ինչպես ես, այնպես էլ ամբողջ մարզաշխարհը իհարկե նմանատիպ հիվանդագին հրապարակումներին լուրջ չենք վերաբերվում, սակայն ձեր տեղեկատվության համար նշեմ, որ այն պահից սկսած, ինչ Գագիկ Ծառուկյանը ստանձնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կառավարումը` չի եղել գեթ մեկ ակնթարթ, որ մենք ունենանք ֆինանսական որևէ խնդիր: Սահմանված բոլոր ուսումնամարզական հավաքներն անց են կացվել օրակարգային պլանի համաձայն:
 
Իսկ ինչ վերաբերվում է մարզիկների աշխատավարձերին` կարծում եմ, սա ուղղակի ցնդաբանություն է: Այս մասին ցանկության դեպքում ինքներդ կարող եք խոսել մեր մարզիկների հետ, որոնք այսօր էլ մարզվում են և պատրաստվում Հայաստանի առաջնությանը:
 
Այսօր մենք ունենք միայն մեկ խնդիր` առավելագույնս լավ նախապատրաստվել առաջիկա մարզական ստուգատեսներին և լավագույնս ներկայացնել մեր երկիրը տարբեր միջազգային մրցահարթակներում: Իսկ Գագիկ Ծառուկյանն այս գործընթացում ամենօրյա ռեժիմով մեր կողքին է և հոգացել է այն մասին, որ որևէ մեկը որևէ խնդիր չունենա: Ինչ վերաբերում է Գյումրիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու խոստումների մասին խոսակցություններին` Ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղարը նշեց, որ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ հայտարարել են, որ առաջիկայում կառուցվելու է ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող մարզադպրոց:
 
«Մոտ ժամանակներս պարոն Ծառուկյանի հովանավորության ներքո կսկսեն շինարարական աշխատանքները, իսկ դրանց զուգահեռ արդեն իսկ ավարտին են մոտենում Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի շինարարական աշխատանքները և հուսով եմ, որ մինչև տարեվերջ կունենանք ևս մեկ մարզական մեծ կրթօջախ և դարբնոց:
 
Դիտարկմանը, թե արդյո՞ք ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի՝ Հայաստանից հեռանալու պատճառը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից խոստացված նյութական միջոցները չստանալն էր, Վաղինակ Գալուստյանն արձագանքեց. «Գիտեք այս ասեկոսեներին վաղուց արդեն Արմեն Մկրտչյանն անձամբ պատասխանել է, դրանք որակելով ուղղակի ծիծաղելի:
 
Նա ժամանակավոր է հեռացել՝ ընտանեկան խնդիրները լուծելու նպատակով գտնվում է արտերկրում: Բոլոր մարդկանց փորձերը ինչ որ խժդժություններ հրահրել սպորտի ոլորտում դատապարտված են անհաջողության, քանի որ մենք մեկ միասնական ու համերաշխ ընտանիք ենք: Սա թող բոլորը օղ անեն իրենց ականջին»:
 
Նյութը պատրաստեց Արմենուհի Ղազարյանը
ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan