Ծերուկը դառնում է անտանելի

Լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում, մտքերի հերթական խոտանն է թողարկել Գալուստ Սահակյանը։ Իհարկե, առանց այս «իմաստուն» գործչի անբովանդակ ու մառազմատիկ մտքերի, մեր քաղաքական երկնակամարը բավականին անհետաքրքիր կլիներ, սակայն այսքան ցինիզմ յուրացնելն արդեն բարդ գործ է դառնում։

Բնական է, որ այս օրերին, հայ հասարակությանն ավելի շատ հուզում է սաստկացող գնաճը և սոցիալական բեռի ավելացումները։ Իշխանությունները ոչ միայն չեն փորձում ուղիներ գտնել այս ամենն հաղթահարելու համար, այլ նաև ավելի են խորացնում այդ խնդիրները։

Ահա հենց այս ամենի հետ կապված, լրագրողը հարց է հղում կարկառուն հանրապետականին։ Պարզվում է, երկար տարիներ ԱԺ պատգամավոր, ԱԺ նախագահ աշխատած մարդը, որն անիմաստ աշխատավարձ է ստացել ոչինչ չանելու համար, կարիքի մեջ է։ Իսկ գիտե՞ք թե որն է նրա կարիքը։ Գալուստ Ոսկեբերանը միջոցներ չունի առանձնատուն գնելու։

Նա այդ մասին փնթփնթում է այն ծերուկի նման, որը պատրաստ է նույնիսկ թոռան պաղպաղակը վերցնել։ Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Այդ նույն  Գալուստ Սահակյանի տրամաբանությամբ, նրա որդիներն զբաղեցնելով բարձր պետական պաշտոններ, աշխատում են ի շահ պետության։ Նրանք օրնիբուն աշխատում են, որպեսզի մեր պետությունը զարգանա և գոյատևի։ Իհարկե, այս ընտանիքի գործունեությանը մամուլը բազմիցս անդրադարձել է և կարիք չկա խոսելու ըստ էության։ Հայաստանը փոքր երկիր է, և բոլորը գիտեն, թե ով՝ ով է։

Հիացնում է Սահակյանի մտքի նոստալգիան։ Նա երազով է հիշում խորհրդային տարիները և իր դպրոցի տնօրեն աշխատելու ժամանակահատվածը, երբ բարձր աշխատավարձ էր ստանում ու անում էր՝ ինչ սիրտն ուզի։ Իհարկե, գիտենք նաև, թե ովքեր էին բարձր աշխատավարձ ստանում խորհրդային տարիներին ու ինչպես էին դա ստանում։ Ասել կուզե, ամբողջ կյանքը պետության ու ուրիշների հաշվին ապրած ծերունին, մի բան էլ ծաղրում է Հայաստանի ծայրահեղ աղքատության մեջ գտնվող հասարակությանը, թե ես էլ եմ կարիքի մեջ՝ «ասաբնյակ» եմ ուզում, փող չկա։

Արաքս Միրզոյան

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan