ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոլորտի ներդրումային նոր ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հունվարի 11-ին հրավիրվել է խորհրդակցություն մի շարք ներդրումային ծրագրեր քննարկելու նպատակով։

Այն վարել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդհանուր առմամբ, ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 6 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում նախատեսվում է հիմնել շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն՝ ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների համար և այլն:

Խորհրդակցության ընթացքում փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է մարզերից ներկայացվող ծրագրերի սուբսիդավորման կարգը, և առաջիկայում ձևավորվելու է հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովն ըստ հաստատված չափորոշիչների կորոշի ծրագրերի սուբսիդավորման չափը:

«Ծրագրերից երեքը դրական եզրակացություն ստացան և առաջիկայում կարգն ընդունելուց հետո կարող են դիմել համապատասխան ֆինանսական կառույցներին պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Եվս մեկ ծրագիր կօգտվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի ծրագրից», - նշել է փոխնախարարը:

Ռոբերտ Մակարյանը նաև ընդգծել է, որ ծրագրերի շահառուները բիզնես-ծրագրեր կազմելու նպատակով պետք է դիմեն ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղեր, որից հետո կկատարվեն ֆինանսական հաշվարկներ, և ծրագրերը կուսումնասիրվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Ծրագրի շահառու «Քյոշ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Վահե Քեուշգուերյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը մտադիր է Վայոց ձորի Խաչիկ համայնքում հիմնադրել շամպայն գինիների գործարան, որի տարեկան արտադրության ծավալը, աստիճանաբար աճելով,  կկազմի մոտավորապես 100-110 հազար շիշ:

«Գինեգործության ոլորտում շատ ավելի պոզիտիվ մոտեցում կա, քան այլ ոլորտներում: Քանի որ գինեգործությունն արագորեն զարգանում է, իմ կարծիքով, ճիշտ է, որ կառավարությունը ֆինանսավորում է այս ուղղությունը», - նշել է նա:  

Պատասխանատուները շահառուների հետ քննարկել են ներկայացված ծրագրերի արդյունավետությունը, ֆինանսական գնահատականներն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan