Արցախն 2017 թվականն ամփոփում է 15 տոկոս տնտեսական աճով. ֆինանսների նախարար

Արցախի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքը կազմելու է շուրջ 267 միլիարդ դրամ: Այս մասին հունվարի 12-ին կայաած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս:
 
«Դա շատ բարձր ցուցանիշ է, և վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել: Մասնավորապես՝ 15% աճի 6 տոկոսն ապահովվելու է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի՝ մասնավորապես՝ 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1.5%-ը՝ շինարարության, 1.2%-ը՝ գյուղատնտեսության և շուրջ 3.8%-ը ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը և ընդգծել նյութական արտադրության հիմնական ոլորտները. արդյունաբերություն՝ 84 միլիարդ ծավալի արտադրանք, որը պետք է ապահովի առնվազն 30% իրական աճ, շինարարության ոլորտում ծավալը կազմել է մոտ 53 միլիարդ դրամ՝ ապահովելով 16% աճ, գյուղատնտեսության ոլորտում 75 միլիարդ դրամ` ապահովելով 10% աճ:
 
Նախարարի խոսքով՝ տնտեսական աճին զուգահեռ՝ գնաճ գրեթե չի արձանագրվել: 2017 թվականի հունիսից սկսած, ըստ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության, եղել է գնանկում. տարին կամփոփվի կա՛մ աննշան գնաճով, կա՛մ կայուն գների մակարդակով:
 
Անցած տարի սեփական եկամուտների կատարողականը կազմել է 41.1 միլիարդ դրամ՝ ծրագրված 38.5 միլիարդ դրամի փոխարեն: Ըստ ֆինանսների նախարարի՝ ծրագիրը գերակատարվել է ավելի քան 6 տոկոսով, ինչը ևս աննախադեպ է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսի ցուցանիշ չի եղել: Պետական եկամուտների ընդհանուր ծավալն ապահովել են հարկային եկամուտները, և 2017-ին դրանք կազմել են 39 միլիարդ դրամ՝ ծրագրված 37.5 միլիարդ դրամի փոխարեն, որը գերակատարվել է 6.1%-ով:
 
Գերակատարման արդյունքում հավաքագրված գումարի, որը կազմում է 2 միլիարդ 200 միլիոն դրամ, մոտ 50 տոկոսն ապահովվել է «Բեյզ Մեթլս» հանքագործական ընկերության կողմից տրված լրացուցիչ հարկերով, իսկ մնացած 1 միլիարդ 150 միլիոն դրամն ապահովվել է այլ հարկատուների կողմից: 2016թ.-ի համեմատ՝ 2017թ.-ին հարկային եկամուտներն ավելացել են ավելի քան 22%-ով, և լրացուցիչ գումարը կազմում է 7 միլիարդ 400 միլիոն դրամ:
 
«Այդ գումարի գերակշիռ մասն ապահովել են առաջին յոթ խոշոր հարկատուները՝ 5 միլիարդ 400 միլիոն դրամի լրացուցիչ հարկային եկամուտներով, իսկ մնացած մոտ 2 միլիարդ դրամը ապահովել են փոքր և միջին ձեռնարկությունները: 2017 թ.-ի ծախսերի ցուցանիշը կազմել է 92 միլիարդ դրամ, որը ծրագրվածի մոտ 97 տոկոսն է կազմում. տնտեսվել է պետական բյուջեի 3 տոկոսը: Արդյունքում ամբողջութամբ ֆինանսավորել ենք պետբյուջեով նախատեսված բոլոր սոցիալական ու այլ ծրագրերը՝ տարին ամփոփելով առանց պարտավորությունների կուտակման»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը և ավելացրել, որ 2017 թվականի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 3 միլիարդ 400 միլիոն դրամ՝ պլանավորված 5 միլիարդ 700 միլիոն դրամի փոխարեն:
ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ջրհոս, այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել․ հունվարի 17-ի աստղագուշակը Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին
website by Sargssyan