Ինչպիսի սեր է սպասվում Կենդանակերպի տարբեր նշաններին 2018 թվականին

Առավել մանրամասն այստեղ՝ Lraber.info

Խոյ

Շան տարում Խոյերին խորհուրդ է տրվում շատ չխոսել սիրավեպի մասին մեկի հետ, որի հետ նախկինում պարզապես ընկերներ եք եղել: Ձեր հարաբերություններն այլ մակարդակի կհասնեն եւ ավելի զգայական կլինեն: Եթե ուզում եք պահպանել դրանք, ավելի ուշադիր եղեք ձեր ընտրյալի հանդեպ: Էմոցիոնալ Խոյերին խորհուրդ է տրվում ավելի զուսպ լինել՝ խուսափելու համար կոնֆլիկտներից նրանց հետ, ովքեր իսկապես թանկ են ձեզ համար: Շան տարում Խոյերը կարող են անձնական կյանքում խնդիրներ ունենալ, քանի որ զուգընկերոջ պահվածքը կարող է սառը թվալ: Նախ փորձեք հասկանալ, թե ինչու է ձեր սիրելին իրեն այդպես պահում, իսկ հետո եզրահանգումներ արեք: Միայնակ Խոյերը Շան տարում սեր կգտնեն եւ արդեն դեկտեմբերին կարող են նշանվել կամ նույնիսկ ամուսնանալ:

Ցուլ

Շան տարում Ցուլը բառի բուն իմաստով կլողա սիրո մեջ, այդ պատճառով նրան միայնություն չի սպառնում: Բազմաթիվ խոստովանություններ ու ամուսնության առաջարկներ են հնարավոր: Կարեւորը, որ Ցուլը փորձի նախ լավ ճանաչել մարդուն, իսկ հետո սեր խոստովանել: Ավելի հաճախ դիմեք ձեր կանխազգացման օգնությանը, այն գործնական խորհուրդ կտա: Ցուլերը հնարավորություն կունենան իրենց ընտրյալի հետ ամրապնդել ֆինանսական դրությունը: Տարվա կեսին հնարավոր ծառայողական սիրավեպ: Բայց հիշեք, որ Շունը չի սիրում, երբ ամուսնացած մարդիկ կողմնակի սիրավեպ են ունենում:

Երկվորյակներ

Երկվորյակները Շան տարում կթռչեն սիրո թեւերի վրա, ինչը նրանց բազմաթիվ վառ տպավորություններ ու էմոցիաներ կպարգեւի: Իհարկե՝ ոչ բոլոր ռոմանտիկ հանդիպումները կարող են լուրջ հարաբերությունների վերաճել, սակայն կյանքի ուղեկցին հանդիպելու հնարավորություն, ամեն դեպքում, կա: 2018 թվականին Երկվորյակները կարող են ճակատագրական ծանոթություն ունենալ: Հնարավոր է հին հարաբերությունների վերականգնում, չնայած հազիվ թե դա լավ արդյունքի հասցնի: Ամուսնացած Երկվորյակներին խորհուրդ է տրվում 2018 թվականին ինքնուրույն լուծել ընտանիքում ծագած խնդիրները: Ձգտեք Շան տարում խուսափել բամբասանքներից, ինքներդ էլ դրանք մի տարածեք:

Խեցգետին

2018 թվականի տերը՝ Շունը, Խեցգետիններին կօգնի կարգավորել անձնական կյանքը, բայց այդ հարցում հոգսի մեծ մասը ձեր ուսերին կընկնի: Մի հրաժարվեք նոր հանդիպումներից, ընկերների հետ շփումից ու երեկույթներից: Առավելագույնս նախաձեռնող եղեք: Այդ դեպքում Խեցգետինները կարող են ոչ միայն սիրո, այլեւ դեկտեմբերին վերջին Մենդելսոնի քայլերգի հույս ունենալ: Ընտանիք ունեցող Խեցգետիններին Շան տարում հաճելի անակնկալներ են սպասվում: Դուք երկար սպասված ճամփորդության կմեկնեք, հրաշալի ժամանակ կանցկացնեք եւ հետաքրքիր բաներ կիմանաք նոր երկրի մասին:

Առյուծ

Առյուծներին առանց սիրո պատկերացնելը դժվար է, բայց Շունը խորհուրդ է տալիս զգույշ լինել: Կա՛մ դուք ինչ-որ մեկին կխաբեք, կա՛մ ձեզ կդավաճանեն: Առյուծներին խորհուրդ է տրվում 2018 թվականին խորհուրդ է տրվում ավելի քիչ ռիսկի ենթարկել զգացմունքները, հակառակ դեպքում կարող են ամբողջ տարին անցկացնել հուզումների կամ բաժանումների մեջ: Եթե արդեն ընտրյալ ունեք, ավելի շատ ժամանակ անցկացրեք նրա հետ: Միայնակ Առյուծները կգտնեն իրենց երկրորդ կեսին, եթե ավելի լուրջ վերաբերվեն անձնական կյանքին: Ոչ մի սիրախաղ եւ կասկածելի ինտիմ կապեր, այդ դեպքում Շունը ձեզ ճակատագրական հանդիպում կպարգեւի:

Կույս

Շան տարում Կույսերն ամեն ինչ կարող են ունենալ՝ իրական սիրուց մինչեւ ծառայողական սիրավեպ: Անձնական կյանքում ռոմանտիկա բերելու համար Կույսերը չպետք է փակվեն չորս պատի մեջ: Ավելի լավ է հաճախ շփվեք վաղեմի ու նոր ընկերների հետ, տարբեր միջոցառումների մասնակցեք: Որպեսզի հմայեք նրան, ով հետաքրքրում է ձեզ, նախաձեռնություն ցուցաբերեք: 2018 թվականի սիրային հորոսկոպը Կույսերին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել արտաքինին, նորաոճ հագուստ գնել: Իսկ հոգեւոր հավասարակշռություն գտնելու համար լավ կլինի յոգայով զբաղվեք:

Կշեռք

Շան տարում Կշեռքները մեկ բան պետք է հասկանան. անմտություն է ծրագրել ճակատագրական հանդիպումը: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ՝ ինչպես հրաշալի հեքիաթում, այդ պատճառով հաճախ դիտեք ձեր շուրջը: Միայնակ Կշեռքները կարող են նոր ծանոթություն հաստատել, որը նրանց հոգում տհաճ նստվածք կտա. ընտրյալը շահախնդիր ու մանրախնդիր կլինի: 2018 թվականը Կշեռքներին ֆինանսական լավ դրություն է խոստանում, այդ պատճառով գումարի համար վեճեր սիրելիի հետ չեն սպասվում: Փոխարենը լավ կլինի մի քիչ ռոմանտիկա ավելացնել հարաբերություններին:

Կարիճ

Շան տարում Կարիճների բախտը սիրո հարցում անպայման կբերի, սակայն Շունը Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին նաեւ խորհուրդ է տալիս սանձել խանդն ու առաջնորդի հավակնությունները, ավելի հարգալից լինել ընտրյալի նկատմամբ: Սանձեք ձեր էմոցիաները՝ հարաբերությունները չկործանելու համար: Որոշ Կարիճներ կփոխեն բնակության վայրը, ոմանք կբաժանվեն սիրելիից, իսկ ոմանց նոր, հրաշալի հանդիպում է սպասում: Կարեւորը հետ չնայելն է, մարդկանց չմեղադրելն այն բանի համար, ինչ նրանք չեն արել: Երբեմն կարելի է նաեւ նույն գետը երկրորդ անգամ մտնել: Հատկապես, եթե իսկապես սիրում եք ձեր ընտրյալին:

Աղեղնավոր

Շան տարում Աղեղնավորները ուժերի, էներգիայի եւ զգացմունքների մեծ հոսք կունենան, այդ պատճառով կարող են ժամադրությունների եւ սիրային արկածների հույս ունենալ: 2018 թվականի սիրային հորոսկոպը խորհուրդ է տալիս նախապես հասկանալ, թե ում հետ պետք է շարունակեք ճանապարհը, իսկ ում պետք է ընդհանրապես մոռանաք: Եթե չեք ուզում բաժանվել սիրելիից, սանձեք խանդը: Դա վերաբերում է հատկապես տղամարդկանց. հարաբերությունները միայն վստահության վրա են կառուցվում: Աշունը բազմաթիվ Աղեղնավորների համար տխուր ժամանակ կլինի: Հնարավոր են բաժանումներ:

Այծեղջյուր

Շան տարում Այծեղջյուրների մասին միայն մեկ բան կարելի է ասել. երջանիկ եւ վերջնականապես սիրահարված: 2018 թվականին միայնակ Այծեղջյուրին հետաքրքիր հանդիպում է սպասում, որը, հնարավոր է, կփոխի նրա ճակատագիրը: Նոր ընտրյալը ոչ միայն ձեր սիրելին կդառնա, այլ հուսալի ընկերը: Նման համադրությունը հազվագյուտ է, բայց ձեր բախտը բերել է: Տարեսկզբին Այծեղջյուրը պետք է զբաղվի իր արտաքինով, հետեւի ֆիզիկական առողջությանը: Եթե ուզում եք գրավել հակառակ սեռի ուշադրությունը, փորձեք փոխվել. բարելավեք կազմվածքը, ավելի նորաձեւ հագնվեք, նոր սանրվածք արեք:

Ջրհոս

2018 թվականի սիրային հորոսկոպը Ջրհոսին այնպիսի զգացմունք է կանխատեսում, որի մասին միայն մեքսիկական սերիալներում են նկարահանում: Դուք կսիրահարվեք առաջին հայացքից եւ արդեն երկրորդ ժամադրության ժամանակ ձեր ընտրյալի հետ կխոսեք հարսանիքի մասին: Շունը ձեզ խորհուրդ չի տալիս հապճեպ եզրահանգումներ անել, հակառակ դեպքում բազմաթիվ սխալներ եւ հիասթափություններ կունենաք: Իսկ արդեն ընտանիք ունեցող Ջրհոսները պետք է հնարավոր ամեն ինչ անեն՝ հարաբերություններում բազմազանություն եւ յուրահատկություն մտցնելու համար:

Ձկներ

Միայնակ Ձկներին 2018 թվականին կողողի սերը. կլինեն անսպասելի հանդիպումներ, գեղեցիկ սիրահետում, խոստովանություններ: Սակայն որոշում կայացնելու հարցում մի շտապեք: Հնարավոր է՝ ձեր ընտրյալի մասին տհաճ բաներ իմանաք: Բայց եթե կփորփրեք անցյալը, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա՝ կայուն ու անկեղծ: Իսկ ընտանիք ունեցող Ձկները Շան տարում բաժանման եզրին կլինեն: Հնարավոր է՝ ֆինանսական խնդիրներ կան կամ մարել է կիրքը: Բայց եթե ուզում եք շտկել իրավիճակը, փորձեք դա անել արդեն 2018 թվականի սկզբին:

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հերոս հրշեջները երեխաներին վերևից ցած են գցում՝ նրանց փրկելու համար. Video Ամենակեղտոտ ու լկտի ֆիլմերը, որ, չգիտես ինչու, չեն արգելվել հեռուստատեսությամբ ցուցադրման համար. 18+ 6 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չեն էլ պատկերացնում... 500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր... Երկու պարզ նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է... Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները... Ո՞վ չի ցանկանա գոնե մեկ անգամ լինել այս վայրում. աստղազարդ երկինք, հյուսիսային փայլատակում... անմիջապես ձեր գլխավերևում.... Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO
website by Sargssyan