Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի

 

Կառավարությունը հունվարի 18-ի նիստում մերժեց Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի ներկայացրած «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնությունը որակել էր պոպուլիստական, ու հարցրել, թե արդյո՞ք նախաձեռնության մեջ կա ֆինանսական հաշվարկ: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ ասել էր, թե հաշվարկ չկա:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալին, ընդգծեց, որ կառավարությունը մերժողական գործելաոճ է ընտրել:

«Սա առաջին դեպքը չէ, և մերժողական գործելաոճ է դրսևորվում հատկապես այն նախագծերի նկատմամբ, որոնք առնչվում են տնտեսությանը: Վարչապետի այն որակումը, թե նախագիծը պոպուլիստական է, անհիմն է: Տեսեք՝ երբ պատրաստ էր նախագծի, այսպես ասած, կմախքը, երկու ամիս առաջ  Գյուղատնտեսության նախարարի հետ պայմանավորվածություն եղավ: Մենք ասացինք՝ Ձեր համապատասխան մասնագետներին ուղարկեք, որ միասին քննարկենք, պատրաստենք նախագիծը, շատ լավ իմանալով նաև կառավարության դիրքորոշումը նման այլ նախագծերի հանդեպ: Երկու վարչության պետեր մեզ հետ մասնակցել են քննարկմանը: Անձամբ ես, և մեր փորձագետները երկու անգամ հանդիպել ենք իրենց հետ: Գյուղատնտեսության փոխնախարարը պետք է համարձակություն ունենար ու ասեր, որ միասին ենք աշխատել: Իրենք պատճառաբանում են, թե Գյուղատնտեսության մասին օրենք են մշակում, և ուզում են այդ մայր օրենքում նույն դրույթները մտցնել: Այդ դեպքում ազնվորեն ասեք այդ մասին, ոչ թե նախագծի հեղինակներին, ընդդիմությանը պոպուլիստներ անվանեք: «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի»,-ասաց պատգամավորը:

Վարդևան Գրիգորյանը շեշտեց՝ տնտեսությանն առնչվող ընդդիմության կողմից ներկայացված նախագծերը մերժվում են,  բայց այն նախագծերը, որոնք ավելի շատ այս կամ այն օրենքի տեխնիկական մասն են աահովում, անցնում են. «Այն նախագծերը, որոնց ընդունման դեպքում բյուջեից պետք է գումար հատկացվի, մերժում են: ԱԺ անցած քառօրյայի ժամանակ մեր կողմից  ներկայացված ևս երկու նախագծեր էին մերժվել»:

Ինչ վերաբերում է կառավարության  ներկայացուցիչների կողմից մատնանշած հաշվարկներին, պատգամավորն ասաց. «Եթե իրենց հարկավոր էր այդ հաշվարկը, ապա այն կատարելու պահանջով պետք է դիմեին Ֆինանսների նախարարության իրենց գործընկերներին, որ նրանք էլ  հաշվարկները կատարեին ու ներկայացնեին: Իսկ մեր առաջարկածի մեջ որևէ պոպոլիստական բան չկա: Կառավարությունն ամեն տարի որևէ բնական աղետի դեպքում փոխհատուցումներ է անում: Իսկ մենք օրենքով ուզում ենք ամրագրել այդ աջակցությունը: Այո, բնական աղետների դեպքում երբեմն կառավարությունը փոխհատուցման որոշում է կայացնում, բայց դա ինքնագործունեություն է: Իսկ այդ աջակցությունն օրենքով ամրագրելու դեպքում  կառավարությունն արդեն պարտավոր է օրենքով այդ փոխհատուցումներն անել: Առանց ամրագրման մարզպետարանները շատ դեպքերում ում ուզում են՝ տալիս են այդ փոխհատուցումը, ում չեն ուզում՝ չեն տալիս: Ես շատ գյուղական համայնքներում եմ եղել, որտեղ պետական այրերը աջակցելու մասին խոստումներ են տվել:  

Օրինակ՝ խոստացել են սառեցնել այդ տարվա ոռոգման ջրի գումարները: Բայց նույն գյուղացիներն ասում են, որ ոչինչ այդ ուղղությամբ չի արվել: Այսինքն՝ մեկ բան է ինքնագործունեությունը, մեկ ուրիշ բան՝ օրենքով ամրագրված պարտավորությունը»:

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan