Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել

 
 

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հունվարի 19-ին հանդիպել է Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարար Բրայան Միկելսենի հետ: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման սկզբում նախարար Միկելսենը նշեց, որ ողջունելի է Հայաստանի հետաքրքրվածությունը հայ-դանիական առևտրատնտեսական կապերի զարգացման համար ուղիներ փնտրելու և հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու գործում: Նա նաև նշեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ևս կնպաստի առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը:

Դեսպան Արզումանյանը խոսեց Հայաստանի այն ոլորտների մասին, որտեղ համագործակցությունը և դանիական ներդրումները կարող են շահեկան լինել` մասնավորապես, ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտները, Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրումային հնարավորությունները: Այդ համատեքստում կարևորվեց փոխայցելությունների իրականացումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ սեմինարների և բիզնես ֆորումների կազմակերպումը:

Նախարար Բրայան Միկելսենը համաձայնեց, որ այցերն ու տեղում ոլորտների պատասխանատուների հետ հանդիպումներն ու քննարկումները կարող են նպաստել արդյունավետ փոխգործակցությանը, և առաջիկայում Հայաստան այցելության հետաքրքրություն ու պատրաստակամություն հայտնեց` կոնկրետ ոլորտների ներկայացուցիչներին հանդիպելու և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով: 

Կողմերը պայմանավորվեցին աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ»:

 

Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան
Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում
website by Sargssyan