Րաֆֆին կաղոթի՞ կրկին

 

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել որոշումն ընդունելուց առաջ, հանդիպել ոչ միայն արտախորհրդարանական ուժերի, այլ նաև հանրության լայն՝ գիտական, մտավորական, գործարար շրջանակները ներկայացնող անձանց հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության ղեկավարության հետ:

Արցախից արդեն դա ողջունել են: Այլ տարբերակ ակնկալել չէր էլ կարելի: Այստեղ բաց է մնում մի հարց. այս առաջարկությունն Արմեն Սարգսյանինն էր, թե նրա շուրթերով՝ Սերժ Սարգսյանինը: Բոլորս ենք հիշում Սարգսյանի՝ համազգային վստահության կառավարության գաղափարը:

Ամեն դեպքում, որոշ քաղաքական ուժեր, արդեն արձագանքել են այս հայտարարությանը: Ի մասնավորի, «Ժառանգությունը», մասնավորապես, ողջունում է Սարգսյանի ցանկությունը՝ հանդիպել նաև Ազգային ժողովից դուրս գործող ուժերին։ - «Դա շատ ճիշտ ցանկություն է, որովհետև հասարակությունը ոչ թե խորհրդարանում է ներկայացված, այլ խորհրդարանից դուրս է ներկայացված», նշել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Իհարկե, այդ մտքից հետո, նա չի զլացել որոշակի ակնարկներ անել իշխանության հասցեին, որպեսզի, ինչպես ասում են՝ ոչ շիշը վառվի, ոչ էլ՝ քյաբաբը: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունից այլ բան չէինք էլ սպասում: Ինչպես հայտնի է, պարոն Հովհաննիսյանը մեծ սեր ունի տարբեր հանդիպումների և աղոթքների հետ: Արմեն Սարգսյանի կրոնական հայացքներից տեղյակ չենք, սակայն ճիշտ կլինի, որ նրանք միասին աղոթեն, դա ավելի լավ է ստացվում, քան քաղաքականությամբ զբաղվելը:

Պատմական Ջավախքի մատույցներից քշված ու համազգային ապստամբություն ծրագրող Փոստանջյանը, որը ժամանակին վերը քննարկվող կուսակցության առանցքային դեմքերից էր, նույնպես տվել է լղոզված և ոչինչ չասող պատասխան: Մնում է հասկանալ, թե ովքեր են այդ մտավորականները և գիտնականները:

Մարիա Պախուցկայա

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan