Վրացիները Փոստանջյանի ձայնի տրամադրությունը չունեն

 
 

Ինքն իրեն համազգային հեղափոխության առաջնորդ հռչակած Զարուհի Փոստանջյանը, փորձել է հանդիպումներ ունենալ Ջավախքի մեր հայրենակիցների հետ: Ընդդիմադիր գործիչը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր:

Նա բնականաբար փորձել է պարզել հանգամանքները, սակայն վրացական կողմը, իրեն բնորոշ՝ ոչինչ չասող պատասխան է տվել: Ըստ Փոստանջյանի. «Մեզ սպասում էին մեր հայրենակիցները: Որպեսզի լինի իրականում համազգային ընդվզում, մենք դիտարկում ենք ողջ հայությանը, և իհարկե Ջավախքը միանշանակ պետք է ընդգրկված լինի այս ամենի մեջ»:

Փոստանջյանը բնական է, որ այս ամենի մեջ մեղադրեց Հայաստանի իշխանություններին, պնդելով, որ նրանք են խնդրել վրացական կողմին, իր մուտքն արգելելու այդ երկիր: Այս հայտարարությամբ, նա լրջացնում է իր անձը, անլրջացնում է վրացական իշխանություններին ու հերթական մեղքն է բարդում Հայաստանի իշխանությունների գլխին:

Իհարկե, Հայաստանի իշխանություններից ամեն ինչ սպասելի է, սակայն սա այդ դեպքը չէ: Այստեղ կա հստակ, վրացական իշխանության ձեռագիր, որը նրանց բնորոշում է 2004 թվականից սկսած: Ցանկացած հայտնի ֆիգուր Հայաստանում, ով կարող է հանդիպել Վրաստանում ապրող մեր հայրենակիցների հետ, վտանգ է ներկայացնում վրացական իշխանությունների համար: 

Այս առումով, ավելի վտանգավոր է ռադիկալ Զարուհի Փոստանջյանը: Այս տիկնոջից սպասելի է, որ հակաիշխանական նրա ելույթը, կարող է վերածվել Ջավախքը Հայաստանին միացնելու կոչին: Բոլորիս են հայտնի նրա ծայրահեղական հայացքները: Հայտնի են նաև, որ նա, Երևանի ավագանու ընտրություններից առաջ, Անին ու Կարսն էր ազատագրում: Իսկ եթե հայտնի են բոլորին, հայտնի է նաև վրացական իշխանություններին:

Զաբել Ռուբինյան

«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մոուրինյոն գովել է Պոգբային Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Բնակչի դին գտել են շքամուտքում Արեւելյան Վրաստանում մի քանի տասնյակ տոննա ձուկ է սատկել «Մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Վարդգես Գասպարին՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներին Marca. ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով
10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ Ձեռք մի տվեք այս հատվածների մազերին. դա կարող է նույնիսկ մահացու լինել Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ» Կենդանակերպի 3 նշաններ, որոնց բաժին է հասել կյանքի ամենադժվար ճանապարհը Երբ այս փոքրիկը ասաց, որ գիշերներն իր հետ ինչ-որ մեկը խոսում է, ծնողները դրան ուշադրություն չդարձրին, բայց հետո տեղի ուն... «Այլեւս չեմ դիմանում». Անժելա Սարգսյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել ու «պայթեցրել» բոլորին
website by Sargssyan