ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն առնչվող հարցեր

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր ֆերմերների մասնակցությամբ անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, այլ պատասխանատուներ:

 Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկայում դիտվող մսի թանկացմանը, անասնաբուծության զարգացմանը միտված  պետական օժանդակության  ծրագրերի մշակմանը,  «Գյուղատնտեսական կենդանիների  պատվաստումներ»  ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացված ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցման գործընթացին առնչվող և մի շարք այլ հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ անասնաբուծության ոլորտն այս տարի գտնվելու է նախարարության  առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, և հանդիպումը նպատակ ունի  ֆերմերների հետ համատեղ  քննարկել  աջակցության ծրագրերի առավել նախընտրելի և արդյունավետ ուղղությունները, որոնք  ոլորտում զարգացում կապահովեն,  ինչպես նաև անդրադառնալ շուկայում մսի գնի բարձրացման հիմնավորվածությանը:

Մասնակիցները համակարծիք էին, ոլորտի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է  առաջնորդվել համալիր լուծումներ ընդգրկող ռազմավարությամբ, որը կներառի և' արհեստական սերմնավորման ծրագրի իրականացում, և'  տեղում վերարտադրված երինջների տրամադրում գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև արոտավայրերի բարելավում և արդյունավետ օգտագործում, տեղերում սերմնավորման կայանների ստեղծում, ֆերմերների ուսուցում, խորհրդատվություն և այլն:

Անդրադառնալով ներքին շուկայում ձևավորված  մսի գնին` ֆերմերները նշել են, որ գործող գինը միանգամայն արդարացված է` հաշվի առնելով, որ տավարի մսի ինքնարժեքը շուրջ 1900-2000 դրամ է,  և դա այն  գնային շեմն է, որը հնարավորություն  է տալիս ֆերմերին որոշակի շահույթ ստանալ` հանրապետությունում  անասնապահության հետագա զարգացումը չվտանգելու համար:  Ֆերմերները հավելել են, որ այժմ նկատվում է անասնագլխաքանակի ավելացման միտում: Միաժամանակ խորհրդակցության մասնակիցները հույս են հայտնել, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում մսի գինը  2018 թվականին կլինի կայուն, իսկ սպանդանոցային մորթին անցումը  գնի վրա  որևէ էական ազդեցություն չի  ունենա, քանի որ ծախսերի ավելացումը չնչին է:

Ֆերմերները գոհունակություն են հայտնել 2017 թվականին  գյուղատնտեսական կենդանիների  պատվաստումների կազմակերպման գործընթացից` ընդգծելով, որ պատվաստումները կատարվել են ժամանակին և որևէ թերացում չի արձանագրվել:

Նախարար Առաքելյանը տեղեկացրել է, որ այս տարի պատվաստումների գործընթացն ավելի է կատարելագործվելու, առանձնակի ուշադրություն է դարձվելու անասնաբույժների վերապատրաստման հարցերին,  բացի այդ, օրենսդրական փոփոխություն է կատարվել, համաձայն որի համայնքային անասնաբույժների ինստիտուտ է ներդրվելու, նրանց մասնագիտությունը և վարձատրությունը խրախուսելու, գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ նախատեսում են 2019 թվականին ԵՄ ֆինանսավորմամբ  Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի օրինակով հանրապետությունում հիմնել երկու ֆերմերային քոլեջներ, որոնք պետք է գործեն ֆերմերային տնտեսություններին կից, ինչը հնարավորություն կտա ուսանողներին տեսական դասընթացները զուգակցել պրակտիկ աշխատանքով` այս հարցում ակնկալելով խոշոր ֆերմեների աջակցությունն ու համագործակցելու  պատրաստակամությունը:

 

Կարապետյանի հավաքվող ճամպրուկը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր
website by Sargssyan