Արփինե Հովհաննիսյան. Սա մեր հաջողության պատմությունն է

 

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում.

Այսօր ես կցանկանայի ձեզ հետ կիսվել Հայաստանում տեղի ունեցած մի շարք զարգացումներով, որոնք մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեն. Հայաստան-ԵՄ հարաբերություններ, որտեղ մենք մեկնարկել ենք կարևոր փուլ:

Նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր»: Համաձայնագիրը նոր էջ է բացում Եվրոպական միության հետ մեր համագործակցության մեջ՝ նոր հնարավորություններ ստեղծելով մեր գործընկերության հետագա ընդլայնման համար: Փաստաթղթի հիմքում ընկած է եվրոպական արժեքների ընդհանուր բազան` կայուն հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության նկատմամբ: Այն կխորացնի մեր համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, ներդրումների ոլորտներում՝ ընդլայնելով մեր հասարակությունների մերձեցումը: Մենք նոր քաղաքական խթան ենք հաղորդում մեր ոլորտային համագործակցությանը, որտեղ վերջին 2 տարիների ընթացքում մենք գրանցել ենք զգալի հաջողություններ, և կենտրոնանում ենք ենթակառուցվածքային կապերի վրա:

Մի շարք կենսական կարևոր հարցերի հետ մեկտեղ, համաձայնագիրը կոչ է անում միավորել ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, կանխել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը և խթանել հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Ինչպես նշել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին , սա միակ նման համաձայնագիրն է , որը կնքվել է ԵԱՏՄ անդամ երկրի ու ԵՄ միջև:

Հարգելի գործընկերներ,

Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մենք, Հայաստանում, մեծ նշանակություն ենք տալիս տարբեր ինտեգրացիոն նախագծերին:

Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, երկխոսությունն ու փոխգործակցությունը առավել, քան երբևէ կարևոր է: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, մենք ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ ավելի մեծ մասշտաբի հետևանքներ: Հետևաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության և խաղաղության ապահովման համար:

Տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև համագործակցությունը կարող է մեծապես նպաստել ընդհանուր տարածության ձևավորմանը՝ առանց բաժանարար գծերի:
Մեր ամուր դիրքորոշումն այն է, որ մեկ ինտեգրացիոն համայնքում մասնակցությունը չի սահմանափակում այլ կառույցների հետ համագործակցության հնարավորությունը: Սա Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության և Եվրամիության հետ մեր համագործակցության մեր բանաձեւն է: Ինչպես նշում է Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրախորհրդարանի 2017 թվականի նոյեմբերի 15-ի հանձնարարականում 2017 թվականի նոյեմբերի գագաթնաժողովի նախաշեմին` «Հայաստանի հետ «Համակողմանի և ընդլայնված գործընկերություն» համաձայնագիրը ծառայում է որպես օրինակ այն բանի, թե ինչպես կարող են գոյակցել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունը եւ մասնակցությունը ԵՄ հարևանության քաղաքականությանը»: 

Այսօր մենք հպարտ ենք, որ Հայաստանը հաջողել է այդ դիվերսիֆիկացիայում: 
Սա մեր հաջողության պատմությունն է:

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan