ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքները և նախանշել համակարգի 2018-ի գործունեության առաջնահերթությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ 2017-ին հաջողվել է իրականացնել համակարգի առջև դրված խնդիրները. «2018-ին ևս ունենք բազմաթիվ անելիքներ. յուրաքանչյուրը պետք է իր պարտականություններն առավելագույնը կատարի, որպեսզի ընթացիկ տարում նույնպես ունենանք այն հաջողությունները, որոնք արձանագրվել են 2017-ին»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը:

Շնորհավորելով մաքսային ծառայողի մասնագիտական տոնի առթիվ, կոմիտեի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ երկրում արմատական փոփոխություններ կատարելու տեսանկյունից կարևոր անելիք ունի մաքսային ծառայությունը.  «Բոլորս գիտակցում ենք, որ ՀՀ սահմանը հատող ցանկացած քաղաքացի, զբոսաշրջիկ կամ տնտեսվարող առաջինը շփվում է մաքսավորի հետ և հենց այդտեղ էլ ձևավորվում է առաջին տպավորությունը երկրի մասին: Առավել մեծ նշանակություն ունի, թե ինչպես է մաքսավորը դիմավորում Հայաստան  այցելողին»:

2017 թվականը հարկային համակարգում ևս լուրջ բարեփոխումների շրջան է եղել: ՊԵԿ ղեկավարի գնահատմամբ՝ ծառայությունում կառուցվածքային փոփոխություններն անհրաժեշտություն էին և բարեփոխված կառուցվածքն այսօր ամբողջովին համապատասխանում է և համահունչ է  համակարգի առջև դրված խնդիրներին: Վարդան Հարությունյանն այս փուլում կարևորել է նաև համակարգում կոռուպցիոն երևույթների վերացումը: Կոմիտեի ղեկավարը թիմից նաև հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: Վարդան Հարությունյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով կհաջողվի կտրուկ առաջընթաց ապահովել.  «Գործարար, և, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը: Միասին պետք է հասնենք նրան, որ համակարգը բոլոր կողմերի համար լինի վստահելի կառույց:  Համոզված եղեք, որ Հայաստանը մոտ ապագայում կդառնա տարածաշրջանում լավագույն ներդրումային մթնոլորտով երկիրը: Եվ դա մեծապես կախված է ձեր աշխատանքից»: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման նկատմամբ ու հորդորել՝ ամրապնդել ձեռքբերած վստահությունը, չստվերել բարեփոխումների գործընթացը, նպաստել Հայաստանի բիզնես կլիմայի բարելավմանը:  

Իսկ 2017 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու, գերազանց և արդյունավետ ծառայության համար ՊԵԿ նախագահի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ խրախուսվել են:  ւտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan