Սարգսյանին Փարիզում սպասու՞մ են

 

Դժվար է թերագնահատել Ֆրանսիայի ունեցած դերը հայերի և Հայաստանի կյանքում ընդհանրապես։ Ստացվել է այնպես, որ անկախացումից դեռ տարիներ առաջ, երբ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը Ֆրանսիան և ֆրանսիացիները կանգնեցին մեր կողքին։ Անկախացումից հետո ևս, այդ երկիրը, սկսեց անշահախնդրորեն օգնել Հայաստանին։ Ոչ միայն օգնում էին, այլ նաև չէին խանգարում ֆրանսահայերին, իրենց ուզեցած ծավալի չափ օգնություն ցույց տալ Հայաստանին։ Հատկապես այս վերջինն ինչու ենք շեշտում։ Մեր գլխավոր դաշնակից ու բարեկամ համարվող Ռուսաստանում օրինակ, ներքին հրահանգով, արգելքներ կան դրված հայազգի գործարարների վրա։ Եթե նրանք անգամ շատ ցանկանան, չեն կարող իրենց ուզած ծավալի ներդրումներ անել Հայաստանում։

Ֆրանսիայի գործոնը կարևորվում է նաև նրանով, որ այդ երկիրը համարվում է Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Մինսկի խումբն ինչպես գիտենք, զբաղված է արցախյան խնդրի կարգավորմամբ։

Իհարկե, ընդդիմախոսները կարող են պնդել, որ Ֆրանսիան մեծ հաշվով, Հայաստանում և տարածաշրջանում ներկայացնում է ԵՄ շահերը։ Միգուցե դա այդպես է, սակայն այն մեզ չի վնասում, ինչպես վնասում է ԱՄՆ և Ռուսաստանի շահերի բախումը։

Այս առումով, Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա չափազանց կարևոր է։ Այսօր արդեն նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Սակայն ընդունելությունները և առաջին օրվա օրակարգը ցույց տվեցին, որ Սարգսյանին Փարիզում այդքան էլ չէին սպասում։

Խնդիրը չի կայանում ոչ ֆրանսիացիների մեջ, ոչ էլ՝ եվրոպացիներին վերագրվող մեծամտության մեջ։ Խնդիրը կայանում է միայն ու միայն Սերժ Սարգսյանի և նրա վարած արտաքին քաղաքականության մեջ։ Նրա հետևողականորեն ձախողված քաղաքականության արդյունքում, Հայաստաննն ընդհանրապես դիտարկվում է որպես ոչ վստահելի գործընկեր։ Կարծում ենք, նաև այս ասպեկտից ելնելով, Սարգսյանին սպասվում է ծանր խոսակցություն Մակրոնի հետ։

Ատոմ Ոսկանյան

Կարապետյանի հավաքվող ճամպրուկը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր
website by Sargssyan