Պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել. նախարարը որոշ ապրանքատեսակներից ԱԱՀ չգանձելու առաջարկի մասին

 
 

ՀՀ ֆինանսների նախարարն անընդունելի է համարում որոշ ապրանքատեսակների մասով ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) չգանձելու առաջարկը: Այս մասին Ազգային ժողովում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Վարդան Արամյանը` նշելով, որ այդ հարկատեսակը բյուջեի կարևոր եկամուտներից է, որի հիման վրա էլ որոշ ծախսեր են պլանավորվել: 

«Մենք այդ մոտեցմանը դեմ ենք, քանի որ ԱԱՀ վճարում ենք բոլորս, դա բյուջեի եկամուտների կարևոր մասերից է: Եթե այդքանով քիչ ենք եկամուտ ստանում, հետևաբար այն ծախսերը, որ ստանձնել ենք ի՞նչ աղբյուրից ենք ֆինանսավորելու, որ լրացնենք այդ բացը: Տեղափոխելո՞ւ ենք այլ հարկերի մեջ, թե՞ պարտք ենք վերցնելու: Ճիշտ մոտեցումն այն է, որ ավելի մեծ հարկման բեռ դնենք սպառման վրա, քան արտադրական գործոնների` կապիտալի և աշխատուժի, որպեսզի տնտեսական աճը չտուգանենք»,- ասաց նախարար Արամյանը:

Ըստ նախարարի` պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել, անհրաժեշտ է սոցիալական ապահովության գործիքներով լուծել անապահով խավի հարցերը:

Անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին և տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատությանը` Վարդան Արամյանը նշեց, որ մեր երկրում ԱՊՀ երկրների համեմատ առկա է ավելի ցածր գնաճային ֆոն: 

«Եթե մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը 1 տոկոս, ապա հարևան Վրաստանում տարեկան գնաճը 6.7 տոկոս է, միջինը` 6»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ այս հաշվարկները ներկայացնելիս հաշվի են առնվել նաև երկու երկրներում փոխարժեքների արժեզրկման չափերը: «Վրաստանում 5.8 տոկոսով է փոխարժեքը արժեզրկվել, մեզ մոտ` 0.6 տոկոսով, բնականաբար փոխարժեքը մեկին մեկ փոխանցման ազդեցություն չի ունենում գնաճի վրա: Ունենք նաև ներմուծման գների կշիռ: Երբ այս բոլորը համադրում ենք, տեսնում ենք, որ առկա գնաճային ֆոնը համադրելի է ընդհանուր տնտեսական զարգացումներին»,-հավելեց Վարդան Արամյանը:

 

«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մոուրինյոն գովել է Պոգբային Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Բնակչի դին գտել են շքամուտքում Արեւելյան Վրաստանում մի քանի տասնյակ տոննա ձուկ է սատկել «Մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Վարդգես Գասպարին՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներին Marca. ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով
10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ Ձեռք մի տվեք այս հատվածների մազերին. դա կարող է նույնիսկ մահացու լինել Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ» Կենդանակերպի 3 նշաններ, որոնց բաժին է հասել կյանքի ամենադժվար ճանապարհը Երբ այս փոքրիկը ասաց, որ գիշերներն իր հետ ինչ-որ մեկը խոսում է, ծնողները դրան ուշադրություն չդարձրին, բայց հետո տեղի ուն... «Այլեւս չեմ դիմանում». Անժելա Սարգսյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել ու «պայթեցրել» բոլորին
website by Sargssyan