Հայաստանն արևմուտքի և արևելքի միջև կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու երկար ճանապարհ է անցել. Էմանուել Մակրոն

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին: 

Ֆրանսիայի նախագահը հետաքրքիր է գնահատել ՀՀ Նախագահի հետ հանդիպումը՝ ավելացնելով, որ Հայաստանը երկար ճանապարհ է անցել՝ կառուցելով կայուն ժողովրդավարական երկիր արևմուտքի ու արևելքի միջև: 

«Այս բարդ տարածաշրջանում Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ: 2018 թվականը շատ կարևոր է Հայաստանի համար»,- ասել է Մակրոնը՝ ավելացնելով, որ մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին Ֆրանսիայից կմասնակցի Արտաքին գործերի նախարարը: Միաժամանակ,  Էմանուել Մակրոնը պաշտոնապես հաստատել է, որ գալիք հոկտեմբերին այցելելու է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

«Մեր հանդիպման ժամանակ որոշեցինք լայնացնել ֆրանսերենի դերը կրթության մեջ, ընդլայնել Ֆրանսիական համալսարանը, ստեղծել մշակութային կենտրոն: Միաժամանակ, ցանկանում եմ բարձր գնահատել հայկական սփյուռքի դերը և հիշեցնել, որ հունվարի 30-ին մասնակցելու եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ընթրիքին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնի դիտարկմամբ՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները պահանջում են ավելի դինամիզմ և փոխանակություն՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և ծրագրային ապահովման ոլորտներում:

 

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan