Թաթուլ Մանասերյանը գնաճը զսպելու հստակ առաջարկներ է ներկայացնում

 
 

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գնաճը մեղմելու մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացրեց: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում տնտեսագետը կառավարությանն առաջարկեց գնաճը զսպելու համար թիրախավորել առաջին անհրաժեշտության 10 ապրանքախմբեր՝ խոստանալով ապահովել տնտեսագիտական մտքի անվճար մասնակցությունն այդ գործընթացի արդյունավետ իրականացմանը: 

«Կարծում եմ, որ որևէ մեկը գնաճի հետ կապված քննադատությունների և շատ հաճախ միակողմանի մեկնաբանություններից հաճույք չի ստանում: Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը, դրանց վրա աշխատանք տանելը»,- նշեց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանը համոզվածություն հայտնեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականությամբ իր գործը կատարում է. «Երանի բոլոր մնացած կառույցներն այդ կարգապահությամբ և այդ պատասխանատվությամբ մոտենան  և լինի թիմային աշխատանք: Միայն դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ գնաճը զսպել»,- ասաց Մանասերյանը:

Նա կարևորեց ներմուծվող ապրանքների գնաճը՝ ընդգծելով, որ այստեղ պետք է խոսել գերշահույթների մասին: «Ես ցանկանում եմ հորդորել՝ սրա վրա անպայման ուշադրություն դարձնել: Հարկավոր է հարկել գերշահույթ ստացողներին: Եթե նրանց ախորժակը չի մեռնում, չեն ցանկանում հաշվի նստել սոցիալական բաղադրիչի հետ, նրանց պետք է հարկել, իսկ գերշահույթների հարկման մեխանիզմները տարբեր են, և ես չէ, որ պետք է կառավարությանը դրանք բացատրեմ»,- ընդգծեց Մանասերյանը:

Տնտեսագետն ընդգծեց, որ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների պետական ռեզերվներ ունենալու մասին է հարկավոր մտածել. «Սա անհրաժեշտություն է, որպեսզի գնաճն էլ աստիճանաբար գնա: Այդ դեպքում մենք, օրինակ, դիզվառելիքի գծով չենք տեսնի միանգամից 60 դրամով թանկացում, այլ 20 դրամով»,- պարզաբանեց նա:

Թաթուլ Մանասերյանը նաև կարևորում է կառավարության գործելաոճը հանրության գնաճին պատրաստելու առումով: Նա շեշտում է, որ այդ առումով կառավարությունն ակնհայտ թերանում է: 

«Կառավարությունը պետք է ասի, թե ինչ դրական քայլեր է անում, բայց թերանում է: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մի քանի տարի առաջ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը հրաշալի և շատ կարևոր բարեփոխում էր, սակայն միայն նրա համար, որ կառավարությունում ոմանք թերացան, ժողովուրդը դուրս եկավ դրա դեմ՝ չպատկերացնելով այն դրական կողմերը, որ կարող էին լինել: Նույնն այսօր է կատարվում, գնաճի ազդեցությունն իրականում այնքան մեծ չէ, որքան որ տենդենցները ճիշտ չեն ներկայացվում: Կարևոր է նաև, որպեսզի պետությունը հստակ իրականացնի իր կարգավորիչ և վերահսկողական ֆունկցիաները»,- ասաց Մանասերյանը:

Նա անհրաժեշտություն է համարում տեղական արտադրանքի խթանումը: Տնտեսագետի գնահատմամբ՝ եթե չխթանվի տեղական արտադրությունը, Հայաստանը մշտապես կախված է լինելու արտերկրից:

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն 10 ապրանքախմբերի մասով, որոնք թիրախավորելու անհրաժեշտության մասին ես խոսեցի, մենք կարող ենք լինել առնվազն 90 տոկոսով ինքնաբավ երկիր»,- նշեց տնտեսագետը:

Եզրափակելով խոսքը՝ Թաթուլ Մանասերյանն ընդգծեց նաև նվազագույն աշխատավարձը և թոշակները բարձրացնելու, մարդկանց եկամուտներն ավելացնելու անհրաժեշտությունը:

 

«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մոուրինյոն գովել է Պոգբային Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Բնակչի դին գտել են շքամուտքում Արեւելյան Վրաստանում մի քանի տասնյակ տոննա ձուկ է սատկել «Մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Վարդգես Գասպարին՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներին Marca. ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով
10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ Ձեռք մի տվեք այս հատվածների մազերին. դա կարող է նույնիսկ մահացու լինել Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ» Կենդանակերպի 3 նշաններ, որոնց բաժին է հասել կյանքի ամենադժվար ճանապարհը Երբ այս փոքրիկը ասաց, որ գիշերներն իր հետ ինչ-որ մեկը խոսում է, ծնողները դրան ուշադրություն չդարձրին, բայց հետո տեղի ուն... «Այլեւս չեմ դիմանում». Անժելա Սարգսյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել ու «պայթեցրել» բոլորին
website by Sargssyan